Ադրբեջանական մեդիան Հենրիխ Մխիթարյանին մեղադրում է «վախկոտության» ու քաղաքական գործիք լինելու մեջ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Երբ Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ լոնդոնյան թիմի հայ կիսապաշտպան ՀենրիխՄխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու մայիսի 29-ին տեղի ունենալիք Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչին, բրիտանական և այլ հեղինակավոր լրատվամիջոցներ սկսեցին դժգոհություն հայտնել ՈՒԵՖԱ-ին ու Ադրբեջանին՝ նշելով, որ քաղաքականությունն այս դեպքում հաղթեց սպորտին, և Բաքվում նման  հեղինակավոր մրցաշարի անցկացման որոշումը մեծ սխալ էր:

Բաքվից պատասխանը չուշացավ: Մինչ աշխարհը մեղադրում է Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն ամեն ինչում հայերին մեղադրելու առիթը բաց չի թողնում: Պաշտոնապես նախ արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան՝ պատասխանելով Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հայտարարությանը, որ Մխիթարյանի և հայազգի երկրպագուների անվտանգությունն ապահովելու երաշխիքներ չներկայացնելը Բաքվի կողմից ռասիզմի և այլատյացության դրսևորումներ են:

«Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ներքաղաքական խնդիրների պատճառով Հայաստանը փորձում է սպորտը վերածել քաղաքական գործիքի։ Հայաստանը Հենրիխ Մխիթարյանին օգտագործում է իր սադրիչ գործողությունների համար»,- ասել էր Աբդուլաևան։

Նույն ոգով հարցին անդրադարձել են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները: Դրանցից azerisport-ն ավելի հեռուն է գնացել ու ստեղծված իրավիճակում մեղադրել «Արսենալ»-ին՝ հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար:

«Ի՞նչ էիք ակնկալում , երբ պայմանագիր էիք կնքում մի ֆուտբոլիստի հետ, որը բացահայտ կերպով աջակցում է անջատողականությանն ու օկուպացիային։ Ակումբում, ամենայն հավանականությամբ, գիտեն պատճառը, չնայած ստեղծված իրավիճակը ներկայացնում են որպես  Ադրբեջանի կողմից քաղաքական ագրեսիա հայերի հանդեպ: Արդեն մի քանի անգամ և՛ լրագրողները, և՛ պաշտոնական դեմքերը, և՛ շարքային երկրպագուները նույնը կրկնել են մի քանի անգամ, որ խնդիրը ոչ թե ազգային պատկանելության մեջ է, այլ նրանում, որ այդ մարդը սատարում է այլ երկրի տարածքների օկուպացիան»,- գրել է կայքը՝ հավելելով, որ «Արսենալն» այս հայտարարություններով իրեն ցուցադրեց միայն բացասական կողմից և եզրափակիչին պետք է պատրաստ լինի տրիբունաների ոչ ջերմ ընդունելությանը։

Ադրբեջանական Vesti-ն էլ գրում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պարզապես Մխիթարյանին պիտի հեռացներ ակումբից, քանի որ նա իր անձնական շահը վեր է դասել ակումբի շահերից:

«Մարզիչն իր հայտարարության մեջ ընդգծել է Մխիթարյանի մասնակցության կարևորությունը, այսինքն՝ ցույց է տվել այն բարդ իրավիճակը, որում թիմը հայտնվել է Մխիթարյանի պատճառով: Սա խոսում է նաև այն մասին, որ առանց պատճառի ֆուտբոլիստը հրաժարվում է պաշտպանել «Արսենալի» շահերը։ Նման դեպքերում նորմալ մարզիչները խաղացողին հեռացնում են թիմից, քանի որ նա սեփական շահը բարձր է դասում թիմայինից»,- գրել է կայքը՝ Մխիթարյանին մեղադրելով «վախկոտության» մեջ:

«Վախից բացի՝ ոչինչ Մխիթարյանի ու նրա ընտանիքի մոտ չի նկատվում։ Ստացվում է, որ տասնյակից ավելի հայ մարզիկների մեջ, որոնք տարբեր տարիներին ժամանել են Ադրբեջան՝ մրցաշարերի մասնակցելու համար, ոչ մի վախկոտ չկար, բայց այդպիսի մեկը գտնվեց «Արսենալի» կազմում»,- գրել է կայքը։

Haqqin.az-ն էլ փորձել է հասկանալ, թե ինչո՞վ էր պայմանավորված անգլիական ակումբի բարձրացրած աղմուկը. «Ինչո՞ւ «Արսենալը» սկսեց այս կեղտոտ խաղը Բաքվի դեմ: Մխիթարյանը չէր էլ պատրաստվում գալ Բաքու, որ մասին, հավանաբար, ասել էր ակումբի ղեկավարությանը: Տրամաբանական կլիներ, որ «Արսենալն» այդ մասին հայտներ և թեման փակեր: Բայց՝ ո՛չ, լոնդոնցիները սկսեցին օգտագործել «Մխիթարյանի հարցը»՝ որպես Բաքվի վրա հարձակումների գործիք։ Ինչո՞ւ: Մխիթարյանի պահանջով: Կամ, գուցե, սա հայկական սփյուռքի գործն է»:

Իսկ ՈՒԵՖԱ-ն, հաշվի առնելով, ստեղծված իրավիճակը, հետագայում պիտի խուսափի կարևորագույն ֆուտբոլային մրցաշարերի անցկացումը վստահել երկրների, որոնք չեն կարող լիովին բավարարել ազգային հավաքականների ու ֆուտբոլային ակումբների պահանջներին:

«Հավասար խաղ»-ն (Equal game) ու «Ո՛չ ասա ռասիզմին»-ը  (Say no racism) ՈՒԵՖԱ-ի հիմնական կարգախոսներն են, բայց Բաքուն ընտրելով որպես Եվրոպայի լիգայի եզրափակիչը հյուրընկալող քաղաք, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն ակնհայտորեն դեմ է գնացել իր իսկ սկզբունքներին։

Նշենք, նաև, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը(Socar) ՈՒԵՖԱ-ի խոշոր հովանավորներից է։ 2016 թվականին կողմերի միջև 4 տարվա պայմանագիր է կնքվել, որի համար ադրբեջանական ընկերությունը 80 մլն եվրո է վճարել:

Էմմա Չոբանյան