Այս էներգիան պիտի ծառայեցնենք աշխարհում լավագույն դատական համակարգերից մեկն ունենալու խնդրի լուծմանը. Նիկոլ Փաշինյան
«Որախ եմ, որ մեր ակցիան միջազգային լայն արձագանքի արժանացավ: Այս էներգիան պիտի ծառայեցնենք աշխարհում լավագույն դատական համակարգերից մեկն ունենալու խնդրի լուծմանը:
Մեր միջազգային գործընկերները մեր կողքին են»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ ունեցած իր հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը հրապարակել: