Փաշինյանի այցից հետո քննարկվում է Գյումրու ավտոկայանի տեղափոխման հարցը․ տնօրենն այն  նպատակային չի համարում

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Ապրիլի 5-ին Գյումրի կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր նաև քաղաքային ավտոկայան։ Շրջայցի ընթացքում վարչապետը քաղաքային իշխանությունների ու կառավարության պատասխանատուների  հետ քննարկել էր ավտոկայանի հետագա գործունեությանը, հինականում հիմանորոգմանը վերաբերող հարցեր։ Վարչապետի այցից  ակտիվորեն քննարկվում է Գյումրու քաղաքային ավտոկայանի տեղափոխման հարցը։

Մեզ հետ զրույցում Գյումրու քաղաքային ավտոկայանի տնօրեն Արկադի Գրիգորյանը հաստատեց, որ այսօր տեղափոխման հարցն, իսկապես, օրակարգում  է։ Ավելին, քննարկվում է այն Գյումրու երկաթուղային կայարանի տարածք տեղափոխելու հարցը։

«Կայարան են ուզում տեղափոխել, հարցը հիմա քննարկման է դրված։ Հանդիպման ժամանակ ասացի պարոն վարչապետին, որ ցանկալի չէ տեղափոխելը, որովհետև գյուղացիների հետ էլ եմ հանդիպումներ ունեցել, իրենց անհանգստացրել է այս փաստը։ Փորձը  ցույց է տալիս, որ գյուղացուն ավելի հարմար է այստեղ, որովհետև կենտրոնական շուկան ընդամենը 20 մետր է հեռու, կենտրոնին մոտ է։ Մարդուն ավելի հարմար է գա այստեղ։  Եթե կայարան տեղափոխվի, դա իրենց համար հավելյալ ծախսի խնդիր կառաջացնի»,- ասաց Արկադի Գրիգորյանը՝ հավելելով, որ վարչապետը խոստացել է այս հարցը քննարկել։ Տեղափոխման կոկրետ ժամկետներ էլ չկան, դեռ ոչինչ պարզ չէ։

«Տեղափոխման հետ կապված հարցը պարզ չէ, տրանսպորտի նախարարի հայեցողության տակ է , քննարկումներ են գնում, նախահաշիվներ են կազմվում, ուզում են հասկանալ՝ ոնց կլինի վերջնական փուլում։Սպասում եմ, անկեղծ ասած, իրենց պատասխանին, իրենք ասեն, որ հանդիպենք, քննարկենք՝ հասկանանք՝ ավտոկայանը տեղափոխվելու է, թե ոչ»,- ասաց Արկադի Գրիգորյանը։

Բացի ավտոկայանի տեղափոխման հարցից վարչապետի հետ տնօրենը քննարկել է նաև տարածքի ասֆալտապատման և քարաշեն շենք կառուցելու հարցը, քանի որ Գյումրու ավտոկայանը 1988թ-ի երկրաշարժից հետո գործում է տնակային պայմաններում։

«Նախահաշիվ է կազմված  ասֆալտապատման հետ կապված, ներկայացված է,  հիմա նախահաշիվ է կազմվում քարաշեն շինության համար։ Բայց  քանի որ ուզում են կենտրոնացնել կայարանում, այդ ծրագիրն են մշակում, երբ  հասկանան ճիշտ կլինի ավտոկայանի տեղափոխումը   թե ոչ,  հետո ամեն ինչ պարզ կլինի։ Երբ պարզ լինի, որ ավտոկայանը մնալու է նույն տեղում, խոստացել է, որ կկառուցվի քարաշեն շենք»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքային ավտոկայանի տնօրենը։

Երթուղիների փոփոխման հարցը ևս քննարկման փուլում է։ Այսօր Գյումրու ավտոկայանի հետ աշխատում է 14 կազմակերպություն, կա 53 երթուղի։ Կառավարությունն էլ ցանկանում է ստեղծել մեկ միասնական օպերատոր։  Այս դեպքում բոլոր ծրագրերն ու փոփոխությունները   արդեն կախված են Գյումրիի  ավտոկայանը տեղափոխելու կամ տեղում թողնելու  որոշումից։

Էմմա Չոբանյան