Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Նախ ներկայացվել է ամփոփ վերլուծություն՝ 1994 թվականից ներդրված Ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգի (Փարոս) պայմաններում առկա իրավիճակի, գնահատման սկզբունքների, աջակցության տեսակների և համակարգի թերությունների վերաբերյալ: Որպես այդպիսիք՝ նշվել են տարիներ շարունակ համակարգում նույն ընտանիքների ընդգրկվածությունը, մարդկային գործոնով պայմանավորված սուբյեկտիվ չափանիշների առկայությունը, համակարգից դուրս գալու մոտիվացիայի բացակայությունը, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց կողմից ոչ նախաձեռնողականությունը և այլն:

Այնուհետև ներկայացվել է առաջարկվող նոր համակարգի նախնական տարբերակը, որը մշակվել է՝ հիմքում ունենալով աղքատության հետևանքների վերացման, գնահատված կարիքի և աջակցության փաթեթի համապատասխանության, սուբյեկտիվ չափանիշների և մարդկային գործոնի էական նվազեցման, համակարգից դուրս գալու մոտիվացիոն համակարգի ներդրման և այլ նպատակներ:

Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգն ուղղված չէ աղքատության հաղթահարմանը, և կառավարության համար առաջնահերթություն է սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցությունը դարձնել հնարավորինս հասցեական և նպատակային: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ պետության կողմից տրամադրվող աջակցությունը պետք է շոշափելի ազդեցություն ունենա աղքատության հաղթահարման և ծայրահեղ աղքատության վերացման առումով, այսինքն՝ նոր համակարգը պետք է լինի աղքատությունից դուրս բերող և ոչ թե աղքատ մնալու համար հարմար պայմաններ ստեղծող: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն աշխատանքային խմբի շրջանակում՝ բարեփոխման հայեցակարգի հիմքում դնելով հենց այս երկու նպատակը: