Նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։
«Համաժողովի հանդիսավոր բացման ընթացքում ելույթներով հանդես են եկել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, ՄԱԿ-ի փոխքարտուղար Ֆաբրիսիո Հոսչիլդը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը։
Բացման արարողությունից հետո Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլադի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանը նախագահին և մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները,  նորաստեղծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները։
Ներկայացուցչական այս համաժողովը առանձնահատուկ մի հարթակ է էլեկտրոնային կառավարման ոլորտի մասնագետների և փորձագետների հանդիպման, փորձի փոխանակման համար։ Համաժողովի ընթացքում հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալու թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձին՝ հետագայում այն կիրառելով Հայաստանի թվայնացման օրակարգում, այլև ներկայացնելու Հայաստանի կառավարության տեսլականը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, տվյալների կառավարման ռազմավարության՝ թվային օրակարգի մշակման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև գործընկերներին ներկայացնելու հայկական ընկերությունների հնարավորությունները։
Երկօրյա համաժողովի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների թվայնացված պրոդուկտներն ու մոդելները։
էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև նախարարական նիստ, որտեղ ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, ոլորտի պատասխանատուների հետ։ Միջազգային խոշոր այս համաժողովին մասնակցում են 110 երկրների 450-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր ընկերությունների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ»,-ասված է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության մեջ։