Ստեփանակերտի և Երևանի միջև դիմակայումը չեմ բացառում. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Դատաիրավական ոլորտը, որը, ըստ նախորդ տարիներին արված հարցումների, երկրում ամենակոռումպացվածն է, լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել մեզ բոլորիս և դարձել երկրի միահեծան տերը: Ստացվում է, որ այդ 300 դատավորներն են որոշում՝ ով է մեղավոր, ով՝ ոչ, և այս առումով վարչապետ Փաշինյանի երեկվա կոչը տեղին է և դեռ ավելի վաղ պետք է հղվեր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը։

«Դատաիրավական ոլորտը դարձել է այն առանցքը, որի շուրջ համախմբվում է ռևանշիստական մի կուռ ուժ, որոնք չեն ուզում իրենց հնարավորությունները կորցնել։ Իհարկե, նրանց այդ ձգտումները փաթեթավորվում են հայրենասիրական զգացմունքներով, Արցախի հարցով, սակայն պետք է ասեմ, որ այդ մարդիկ, չներկայացնելով Արցախի շահերը, առաջնորդվում են սեփական շահերով: Նրանք մարդիկ են, որոնց կարողությունները մի քանի անգամ գերազանցում են իրենց օրինական եկամուտները, ինչը հարցեր է առաջացնելու: Հետևաբար՝ կարծում եմ, որ բոլոր զտումները պետք է սկսել Արցախից, որովհետև Արցախը մեր առաջնագիծն է»,- ասաց Արա Պապյանը։

Նրա համոզմամբ՝ առաջիկայում պետք է ականատես լինենք որոշակի զարգացումների, որովհետև այն, ինչ հայտարարվել է երեկ, պետք է շատ արագ կյանքի կոչել:

Քաղաքագետի պնդմամբ՝ չի բացառվում, որ կարող է տեղի ունենալ դիմակայում Ստեփանակերտի և Երևանի  միջև. «Շեշտում եմ՝ ես չեմ ասում՝ Արցախի և Հայաստանի, ասում եմ՝ դիմակայում Ստեփանակերտի և Երևանի միջև, և այս ամենի լուծումը միասնությունն է, որին էլ ուղղված է նաև «Սասնա Ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախ. միասնության գաղափարն ենք տանում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան