«Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին մեղադրել են իրավիճակը սրելու համար. մանրամասներ փակ հանդիպումից

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երեկ Ազգային ժողովում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և «Իմ քայլը» իշխող խմբակցության հանդիպումն անցել է կիսալարված մթնոլորտում: Պատգամավորներից մի քանիսը հանդիպման օրակարգում անընդհատ պահել են 2008 թվականի մարտի 1-ին Արցախից Երևան զորք բերելու մասին տեղեկությունները և հարցի տեսքով ուղղել են Բակո Սահակյանին: Պատգամավորներից մի քանիսը Factor.am-ի հետ մասնավոր զրույցում փոխանցեցին, որ Բակո Սահակյանը հստակ չի հաստատել, որ զորք է բերվել և հստակ չի հերքել, որ չի բերվել: Նա միայն ասել է, որ այդ հարցը իրեն էլ է մտահոգում և ընթացող քննությունը կտա այդ հարցի պատասխանը:

Այնուհետ, «Իմ քայլը» խմբակցության մեր աղբյուրները տեղեկացրին, որ Բակո Սահակյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է երաշխավորել, որ փոխվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Արցախի նախագահը բոլոր հարցերին ի պատասխան ասել է, որ իր քայլն ընդամենը մարդասիրական է եղել, չի ցանկացել լարվածություն առաջացնել: Սակայն տեղեկացանք, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ նրան մեղադրել են հասարակությունում իրավիճակը սրելու համար: Այս հայտարարություններին ի պատասխանել էլ Բակո Սահակյանն ասել է, որ թեև լարվածություն է առաջացել, բայց իր նպատակը հաշտություն մտցնելն է եղել:

Հանդիպման ժամանակ, երբ հարց է հնչել, թե ինչո՞ւ նախկինում էլ Սահակյանը չի միջնորդել, երբ նույն գործի շրջանակներում այլ անձինք էին դատարանի առաջ կանգնել, Արցախի նախագահը խորհուրդ է տվել ուսումնասիրել իր գործունեությունը: Նա նշել է, որ միշտ էլ մարդասիրական քայլերով է հանդես եկել:

«Իմ քայլի» այլ պատգամավորներ էլ հարց են ուղղել, թե Արցախի որոշ պաշտոնյաներ, մասնավորապես՝ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ի՞նչ իրավունքով է ՀՀ վարչապետի և իշխանության մյուս ներկայացուցիչների հասցեին կոշտ հայտարարություններով հանդես գալիս: Բակո Սահակյանն ասել է,  որ ինքն էլ կողմնակից չէ նման հայտարարություններին  և ակնարկել է, որ Վիտալի Բալասանյանի հետ խոսակցություն է ունեցել այդ թեմայով:

Մեր զրուցակիցները փոխանցեցին, որ հանդիպման ողջ ընթացքում Բակո Սահակյանը շատ զգույշ է եղել և որևէ անգամ չի տարանջատել Արցախն ու Հայաստանը: Նա Արցախը ներկայացրել է որպես միասնական հայրենիքի մի մասը:

Մեր ստացած տեղեկությունների շուրջ փորձեցինք պաշտոնական մեկնաբանություն ստանալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից, սակայն նրանք նշեցին, որ փակ նիստից մանրամասներ չեն փոխանցում։

Նարեկ Կիրակոսյան