Երևանաբնակ զինծառայողների ծնողներն այցելել են սահմանապահ զորամասեր

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ այցելեցին սահմանապահ զորամասեր՝ տեսակցելու իրենց զավակներին: Նշանակված օրն առավոտյան, բարեհաջող հաղթահարելով երկար ճանապարհը, նրանք արդեն զորամասերում էին: Թեթև հոգնածությունն ընդհանրապես չազդեց նրանց տրամադրության վրա, քանի որ շատերն իրենց որդիներին չէին հանդիպել արդեն բավականին երկար ժամանակ:

«Մինչ ծնողների և զինծառայողների տեսակցությունը, ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, որն անձամբ դիմավորեց ծնողներից շատերին, վստահ է, որ ծրագիրը մեծ նշանակություն ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար:

«Յուրաքանչյուր հանդիպումից հետո զինծառայողներն ավելի են զգաստանում, բարձրանում է նրանց մարտական ոգին և մեծ եռանդ ու ոգևորություն է տալիս հետագա ծառայության համար»,– նշել է փոխքաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզան Զաքարյանն իր հերթին հավելեց, որ շատ կարևոր է, որ ծնողը տեսնի՝ ինչ պայմաններում է ծառայում իր զավակը:
Իրենց զավակների առօրյային, կենցաղին և ծառայողական միջավայրին ծանոթանալուց հետո ծնողները մինչև երեկո հնարավորություն են ունեցել ազատ շփվելու զինծառայողների հետ: Երեկոյան նրանք նույն երթուղով, ճանապարհային ոստիկանության մեքենաների և բուժաշխատողների ուղեկցությամբ վերադարձել են Երևան»,- ասված է ահողրադգրությունում: