Մեր երկրի հզորացումը կախված է յուրաքանչյուրիցս. Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց:

«Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանի, դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է դպրոցում, Ժորա Եսայանի անվան դասարանում մասնակցել Ապրիլյան հերոսին նվիրված հիշատակի միջոցառմանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել դպրոցի միակ 4-րդ տարրական դասարանի աշակերտների ավարտական հանդեսին:

«Շատ հուզված եմ, որ գտնվում եմ այստեղ: Շատ կարևոր է, որ ունենք Ժորայի նման տղաներ: Մենք պարտական ենք Ժորային և պարտք ենք այս երեխաներին, որպեսզի զարգացնենք ու պաշտպանենք մեր երկիրը, որպեսզի մեր սահմանները լինեն անառիկ և այլևս երբեք սահմանին կորուստներ չունենանք»,- ասել է Աննա Հակոբյանը՝ դպրոցի աշակերտներին խորհուրդ տալով լավ սովորել, որպեսզի ապագայում նրանք դառնան հայրենիքի համար պիտանի մարդ:

«Դուք պետք է լավ սովորեք, ամեն օր կրթվեք ու զարգանաք: Մեր երկրի հզորացումը կախված է յուրաքանչյուրիցս: Յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում և իր գործով նպաստի հայրենիքի զարգացմանը: Շնորհակալ եմ այս օրը պարգևելու համար»,- եզրափակել է խոսքը Աննա Հակոբյանը»,- ասված է հաղորդագրությունում: