Ո՞վ է ժողովուրդը, նրանք, որ գնացել էին դատարան աշխատանքի ժողովու՞րդ չէին. Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Եթե կան դատավորներ, որոնք օրենքի խախտմամբ դատավճիռներ են կայացրել, պետք է ուղղակի համապատասխան օրենքներով պատժվեն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի և Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարների հրաժարականի անհրաժեշտությանը՝ նա նշեց. «Այդ մարմինները պետք է լինեն անկախ, որևէ քաղաքական ուժ կամ գործընթաց չպետք է ազդի նրանց որոշումների կամ պաշտոնավարման վրա: Նրանց ընտրել է Ազգային ժողովը: Այժմ ԱԺ-ն փոփոխվել է, բայց իշխանության փոփոխությունը չպետք է ազդի իշխանության շարունակականության վրա»:

Գևորգ Գորգիսյանը խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչի և դատական իշխանության՝ ժողովրդին պատկանելու մասին:

«Իսկ ո՞վ է ժողովուրդը:Այն մարդիկ, որոնք գնացել են աշխատանքի, ժողովուրդ չե՞ն: Դատավորները կամ դատարանի շենքում աշխատողները ժողովուրդ չե՞ն: Ո՞վ է որոշում՝ ով է ժողովուրդը: Պե՞տք է, որ մի քանի հոգու ձայնով որոշվի երկրի վարած քաղաքականությունը»,- ասաց պատգամավորը:

Նա, միաժամանակ, հավելեց, որ վարչապետ Փաշինյանի կոչի՝ հակասահմանադրական լինել-չլինելու վերաբերյալ գնահատականը միայն իրավապահները կարող են տալ:

Մանրամասները՝ տեսանյութում: