Կոնդի խնդիրը՝ «հայոց հարց»․ բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Կոնդ թաղամասի բնակիչները պահանջում են վերանայել սեփականաշնորհման գործընթացում կայացված որոշումները՝ տարածքների թերի չափագրումների մասով։

Բնակիչներից Նաիրա Երեմյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ նախկինում ներքին որոշում է եղել թերի չափագրել իրենց պատկանող տարածքները․ «Քանի որ Կոնդում բոլորիս տան պատերի լայնությունը 1-ից 1․5 մետր է, ուրեմն՝ 20 քառակուսի մետր բնակմակերեսից են սխալ չափագրել, 75 քառակուսի՝ հողատարածքից։ Պակաս չափագրված տարածքները շատերի մոտ շտրիխներով է նշված, որ, իբր թե, օգտագործում են, նկուղները չկան, երկրորդ հարկը չկա։ Իմ մտահոգությունն այն է, որ շատ հնարավոր է՝ հետո կառուցապատողներ ի հայտ գան, հետո իրենք պայմանագիր կնքելիս նայեն փաստաթղթում առկա տվյալները, բայց մենք ուզում ենք իրական չափերով»։

Տիկին Նաիրան արդեն հոգնել է քաղաքային իշխանությունների առջև խնդիրը բարձրացնելուց: «Մեր Կոնդի խնդիրը դարձել է հայոց հարց։ Իշխանությունները գալիս գնում են, մեր հարցը ոնց կա, նույն ձև մնում է»,- ասաց տիկին Նաիրան։

Կոնդեցիներից Սիլվա Շահինյանը նշում է, որ ժամանակին գումարներ են պահանջել ճշգրիտ չափագրումներ անելու համար, սակայն իրենք չեն ունեցել գումար, ինչի պատճառով սեփականության փաստաթղթերում պահպանվել են սխալ չափագրումները։ Կոնդեցիների խոսքով՝ 2011 թվականից մինչ օրս դիմում-խնդրանքներ են ուղարկում քաղաքապետարան՝ նոր և ճշգրիտ չափագրումներ իրականացնելու համար, բայց՝ անարդյունք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան