Yandex տաքսի ծառայության ներկայացուցիչները հանդիպեցին գործադուլ անող վանաձորցի վարորդներին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Yandex տաքսի ծառայության վանաձորցի վարորդները շարունակում էին բողոքի ակցիան՝ պահանջելով ծառայության մինիմալ գումարը 200 դրամից դարձնել 300 դրամ:

Yandex տաքսիի գործընկերների հետ համագործակցության մասով մենեջեր Արթուր Մարտիկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ են վարորդների կողմից բարձրացված խնդրի մասին:

Նա նշեց, որ ընկերությունը վարորդներին չի հրահանգել դադարեցնել համագործակցությունը.

«Երեկ երեկոյան լուրերում թյուր կարծիք եղավ, որ Yandex տաքսի ծառայության ղեկավարությունն ասել է՝ ինչ ուզում եք արեք, ծրագրերն անջատեք ու մի վարեք: Մենք վարորդներին ոչինչ չենք ասել, ես չգիտեմ՝ իրենց ով է ինչ ասել, բայց մեզնից այստեղ ներկայացուցիչ չի եղել»:

Վարորդների հետ հանդիպումից հետո Մարտիկյանն ասաց, որ հարցը Երևանում կքննարկեն գործընկերների հետ: Մի քանի օրից կրկին կհանդիպեն և հստակ պատասխան կասեն. «Մենք եկել ենք այստեղ, որպեսզի լսենք մեր վարորդներին, և գնանք Երևանում իրենց խնդիրներին տանք համապատասխան լուծում: Հիմա հստակ պատասխան չեմ կարող տալ, որովհետև սա բիզնես է, և բիզնեսը շարժվում է իր օրենքներով: Ամեն տարածաշրջանում, որտեղ մենք աշխատում ենք, կան գնային տարբերություններ: Գյումրիում, Վանաձորում և Ստեփանավանում 200 դրամ է»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Factor.am-ը երեկ անդրադարձել էր Վանաձորում տիրող իրավիճակին և ներկայացրել խնդրի վերաբերյալ վարորդների տեսակետը:

Տաթևիկ Ղազարյան