Վանաձորում Yandex տաքսի ծառայության աշխատակիցները հրաժարվում են աշխատել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Yandex տաքսի ծառայության վանաձորցի վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել:

Ներկայումս Վանաձորում ծառայության մինիմալ գումարը կազմում է 200 դրամ:

Հավաքված ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի գումարը բարձրանա գոնե 100 դրամով.

«Մեր ակցիայի նպատակն այն է, որ մենք չենք ուզում 200 դրամի համար մեր մեքենաները կոտրենք, գոնե 100 դրամով բարձրացնեն: Եթե չեն անում, գոնե 1 կմ-ից հետո դառնա 300 դրամ: Ուզում են, որ հաց առնենք, տուն գոնե մի հատ հացով գնանք: Երևանում ժամեր կա նախատեսած, որ մինիմալը դառնում է 700 դրամ, ինչի՞ Վանաձորում չկա, թե մեր արյունը կանաչ է»,- ասում է ընկերության վարորդ  Արթուրն ու շարունակում, որ խնդրի մասին տեղյակ են ընկերությունում, սակայն դրական պատասխան չեն տվել.

«Մեր բողոքի ակցիայի ձայնը հասցրել ենք Երևան`Yandex տաքսու պարկի տնօրեններին: Բայց դե իրենք էլ ասում են, որ չեն ուզում թանկացնեն, և իրենց հետաքրքիր չէ, թե մեր ընտանիքը ոնց կպահենք»:

Վարորդները նախ հավաքվել էին ընկերության Վանաձորի կառուցի դիմաց, ապա ավտոերթով շրջեցին քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներով և կայանեցին Հայքի հրապարակում.

«Իրենք արհամարհական մոտեցում ցուցաբերեցին, գիտեն, որ հավաքվել ենք, իրենց ենք սպասում՝ ասում են մենք չենք գալիս: Իրենք այսքան մարդով են փող աշխատում, բայց արհամարհեցին մեզ»,- ասում են վարորդները:

Որոշ վարորդներ էլ մեքենաների վրայից հեռացրեցին ընկերության լոգոտիպը. «Բոլորս չենք քշում և այնքան ժամանակ մինչև չթանկանա: Թող Yandex  տաքսին Վանաձորում չաշխատի: Մեզ մոտ ֆիքսված գումար է՝ 2 կմ-ը 200 դրամ, որևէ փոփոխություն չի լինիում: 4 հոգի նստում է, տանում ես 2 կմ էն կողմ, մարշուտկայից էժան են վճարում: 200 դրամ են տալիս, մի հատ էլ դուռը շխկացնում ու գնում, խի՞»:

Ակցիայի մասնակիցները նաև հայտնեցին, որ եթե Վանաձորում Yandex տաքսի ծառայության մինիմալ գինը չբարձրանա, իրենք այլևս չեն համագործակցի այդ  ընկերության հետ:

Նշենք, որ տաքսու վարորդներն այս պահին չեն աշխատում:

Տաթևիկ Ղազարյան