«Արսենալ»-ն ՈՒԵՖԱ-ին քննադատել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման համար

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել՝ դժգոհություն հայտնելով Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու՝ ՈՒԵՖԱ-ի որոշման կապակցությամբ: Նշենք, որ մայիսի 29-ին Բաքվում մրցելու են լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:

«Արսենալ»-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում նշվում է, որ ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ հասնելու առիթով և անհամբերությամբ են սպասում «Չելսիի» դեմ խաղին, միաժամանակ հավելելով, որ հիասթափված են այն Բաքվում անցկացնելու որոշման կապակցությամբ:

«Մենք խորապես հիասթափված ենք այն փաստից, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈւԵՖԱ-ն կարող է «Արսենալ»-ին ընդամենը 6 հազար տոմս տրամադրել 60 հազար երկրպագու ընդունող ստադիոնում: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք գոնե 6 հազար երկրպագու կկարողանա ներկա լինել հանդիպմանը՝ հաշվի առնելով, թե որքան բարդ է այդպիսի ճանապարհորդությունը»,- ասվում է հայտարարությունում:

Դրանում նաև նշվում է, որ «Արսենալ»-ը 45.000 սեզոնային աբոնեմենտ ունեցող երկրպագուներ ունի, և նման թվով երկրպագուների պարագայում սահմանափակ տրանսպորտային հնարավորություններով եզրափակիչի վայր ընտրելը պարզապես ճիշտ չէ:

«Մենք այդ հարցով բազմաթիվ բողոքներ ենք ստացել մեր երկրպագուներից, և ամբողջությամբ կիսում ենք այդ դժգոհությունը: Նրանց անունից կցանկանայինք իմանալ այն չափանիշները, որոնց համաձայն ընտրվում են եզրափակիչ խաղերի անցկացման վայրերը, ինչպես նաև՝ արդյո՞ք հաշվի են առնվում երկրպագուների պահանջները»,- նշվում է «Արսենալ»-ի հայտարարությունում:

Ավելի վաղ Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել էր, որ Լոնդոնի «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու հետ կապված խնդիր չի ունենա: Չնայած դրան՝ Մխիթարյանի մասնակցությունն առայժմ հարցականի տակ է: