Խնամքի ցերեկային կենտրոն և ներառական խաղահրապարակ Սպիտակում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վերաբացվել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը, որն այսուհետ հատուկ կարիքով շուրջ 100 երեխաների կմատուցի նաև ցերեկային խնամքի ծառայություն:

«Բացման արարողության ժամանակ ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր` ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի`  ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև` Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ընդլայնման և բարելավման վերաբերյալ:

Կենտրոնի վերանորոգման,  կահավորման  և վերականգնողական նոր ծառայությունների համալրման աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է ՀՀ  կրթության ևգիտության նախարարության համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականության իրագործմանը:Նորաբաց կենտրոնը նախկինում եղել  է հատուկ դպրոց. երկու տարի առաջ  Լոռու մարզում ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը,  որի շրջանակում Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ օժանդակ դպրոցը վերածվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Կենտրոնն այժմ Սպիտակում ումոտակա համայնքներում ապրող կրթության հատուկ կարիք ունեցող 124 երեխաների մասնագիտական աջակցություն  է ցուցաբերում: Վերաբացումից հետո Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը դառնում է առաջին մասնագիտացված պետական կառույցը, որտեղ հատուկ դպրոցներից հանրակրթական դպրոցներ տեղափոխված երեխաները ժամը 12:00-ից մինչև 18:00-ը կստանան ամենօրյա ցերեկային խնամք` ներառյալ դասապատրաստման ծառայությունը:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ  ունեցել  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ ՏանյաՌադոչայը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը, ՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանպարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին` ներառական կրթության ներդրման պետական ծրագրին աջակցելու համար. «Մի շարք մարզերում, այդ թվում նաև Լոռու մարզում ամբողջությամբ ներդրվել է ներառական կրթության համակարգը: Հատուկ դպրոցների երեխաները տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ, հաստատվել է ֆինանսավորման նոր սանդղակ, վերապատրաստվել են ուսուցիչները, ներդրվել է ուսուցչի օգնականի ինստիտուտը: Պետական քաղաքականությամբ նախանշված նպատակների իրականացման երաշխավորված հաջողությունը  անհնար կլիներ` առանց միջազգային գործընկերների, մասնավորապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործուն աջակցության: Այս կենտրոնի վերաբացումը այդ աջակցության վառ դրսևորումներից է»:

«Այս կենտրոնում մի տանիքի տակ տարբեր ծառայություններ համախմբելով` մենք ունենք համոզմունք, որ տարբեր կարիքներով երեխաները պետք է ապրեն ընտանիքում: Այստեղ երեխաները կարող են սովորել, շփվել, զարգանալ, բայց միևնույն ժամանակ ապրել տանը»,- իր խոսքում նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«Հպարտ եմ, որ այս ծրագրին մասնակցել են Արգենտինայի քաղաքացիները:  Զգում եմ, որ այս պահին ես ներկայացնում եմ ոչ միայն իմ երկրի կառավարությանը, այլ նաև իմ երկրի քաղաքացիներին, ովքեր աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ` Հայաստանի քաղաքացիների համար: Այսինքն` ես ներկայացնում եմ արգենտինահայերին, ովքեր 100 տոկոս հայ են և 100 տոկոս Արգենտինայի քաղաքացի»,- նշել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն ԳոնզալոՈւրրիոլաբեիտիան:

Ծրագիրը, որի հիմնական նպատակներից մեկը հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին իրենցհամայնքում որակյալ ծառայությունները հասանելի դարձնելն է, կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖԱրգենտինայի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի և Արգենտինայի հայ համայնքիհամատեղ ջանքերով:

Ծրագրի շրջանակում Սպիտակում բացվել է նաև ներառական խաղահրապարակ` նախատեսված հատուկ կարիքով երեխաներին համար»,- ասված է հաղորդագրությունում: