Դատարանի կողմից երկու միջնորդությունների մերժումն էլ անհիմն էր․ Հայկ Ալումյանը՝ Վահան Շիրխանյանի գործի մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող Նորք-Մարաշի զինված գործի հերթական դատական նիստին այսօր դատարանը մերժել է գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի երկու միջնորդությունները։ Փաստաբանի կողմից ներկայացված երկու միջնորդություններից մեկը վերաբերում էր Շիրխանյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը վերացնելուն կամ գրավով ազատ արձակելուն, իսկ երկրորդը՝ երկու լրատվամիջոցի ներկայացուցիչներին՝ Շիրխանյանի հետ հարցազրույցի հնարավորություն ընձեռնելուն։

«Երկու որոշումներն էլ ամբողջությամբ անհիմն էին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով միջնորդությունների մերժմանը։ Մեր հարցին, թե ո՞րն է եղել դատարանի հիմնավորումը, պաշտպանը պատասխանեց․ «Ստանդարտ հիմնավորում, որը միշտ եղել է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ է մեղադրվում պաշտպանյալս, ուստի մեղադրանքի ծանրությունը կարող է դրդել մեղադրյալին խոչընդոտել քննությանը»։

Մեր դիտարկմանը, որ Վահան Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, արդյոք այդ հիմքով դատարանը չէ՞ր կարող բավարարել միջնորդությունը, Ալումյանն ասաց, որ միջնորդության հիմքում միայն դա չէ դրված, այն հիմքերից մեկն է, բայց ոչ ամենագլխավորը։ Հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է մերժման հիմքում, մեր զրուցակիցն ասաց․ «Չեմ ուզում քաղաքական գնահատական տալ իրավական հարցերին, քաղաքական գործիչ չեմ, կարող եմ իրավական մասը մեկնաբանել և ասել, որ բացարձակ անհիմն էր նրան կալանքի տակ պահելը։ Այս պահին պարոն Շիրխանյանը կալանքի տակ է գտնվում եվրոպական կոնվենցիայի լուրջ խախտումներով, իսկ թե պատճառն ինչո՞ւմ է դատարանի նման մոտեցման, քաղաքական է պատճառը, թե՞ օրենքի ոչ ճիշտ կիրառում, դա արդեն իմ խնդիրը չէ»։

Սեդա Ղուկասյան