Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները, ապա ԼՂ և մերձդնեստրյան հակամարտությունները վաղուց կարգավորված կլինեին. Լավրով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ռուսաստանը պատասխանատու երկիր է, որը հստակ հավատարիմ է մնում այն համաձայնագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարվա ընթացքում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում և Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում, հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև, հայտնում է ТАСС-ը:

«Այդ համաձայնագրերում զետեղված են կողմերի ցանկությունը՝ Եվրաատլանտյան կազմակերպությունում և Եվրասիայում ձևավորել գործընկերության համար հավասար անվտանգության տարածք, նաև երաշխիքներ, որ մեզանից ոչ ոք չի ուժեղացնի իր անվտանգությունը մյուսների անվտանգության հաժվին», – նշել է նա:

Միևնույն ժամանակ, Լավրովը ափսոսանք է հայտնել, որ այդ համաձայնագրերը «այդպես էլ թղթի վրա են մնացել»:

«Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը արևմտյան գործընկերների կողմից մերժվել են, – նշել է նա: – Ես վստահ եմ՝ եթե անբաժան հավասար անվտանգությունը ստանար իրավաբանական պարտադիր ձևակերպում, ապա շատ հակամարտություններ, որոնք այսօր Եվրոպայում պահպանվում են, վաղուց կարգավորված կլինեին»:

ԱԳՆ ղեկավարի կարծիքով դա վերաբերում է նաև ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտություններին: «Իսկ ուկրաինական ճգնաժամն ի սկզբանե չէր լինի», – իր խոսքն ավարտել է նա: