Լոռիում կան աշակերտներ, որոնք դպրոց են հաճախում սառը զենքերով

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Լոռու մարզի դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարեց, որ մարզի որոշ դպրոցներում աշակերտները դասի են հաճախում իրենց հետ տանելով սառը զենքեր:

Վերջերս նույնիսկ մարզում գրանցվել է աշակերտների կողմից միմյանց դանակահարելու մի քանի դեպք: «Վերջին շրջանում ունեցել ենք 2 դեպք, երբ դասաժամին աշակերտներն իրար դանակահարել են և ունենք դեպք, երբ այդ ամեն ինչն ավարտվել է մահվան ելքով: Չեմ նշի դպրոցը, բայց վերջերս տնօրենի աշխատասենյակում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են սառը զենքեր, որոնք հավանաբար աշակերտներից է վերցրել»,-ասաց նա:

Մարզպետը տնօրեններին հորդորեց դպրոցներում իրականացնել ամենօրյա հսկողություն․ կամ իրենք իրավիճակը վերահսկեն, կա՛մ էլ դիմեն իրավապահ մարմինների օգնութանը.

«Ինքներդ հսկեք, իրավիճակին տիրապետեք, և այն աշակերտները, որոնք որ կփորձեն ինչ-որ մի տեսակի սառը զենքով դպրոց մուտք գործել, եթե դուք ինքներդ չեք կարողանում այդ հարցը կարգավորել, դիմեք կա՛մ մեզ, կա՛մ իրավակապ մարմիններին տեղյակ պահեք»,-նշեց Ղուկասյանը:

Հանդիպման ժամանակ Ղուկասյանն անդրադարձավ նաև վերջես բացահայտված քրեական գործերին: Նախնական տվյալներով մարզի մի քանի դպրոցների տնօրեններ կասկածվում են չարաշահումների և դրամական միջոցներ յուրացնելու մեջ:

Նրա խոսքով՝ այն տնօրենները, որոնց հետ կապված կլինեն քրեական գործեր, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից:

«Կցանկանայի, որպեսզի տնօրենների հետ կապված որևէ քրեական գործ չլիներ մեր մարզում, բայց իրականությունն այլ է: Այդ տնօրենները պետք է ազատվեն դպրոցի իրենց զբաղեցրած պաշտոնից: Դա միանշանակ է և առանց բացառության: Եվ գուցե օրենսդրական փոփոխություններ լինեն, որպեսզի դրանից հետո այդ մարդիկ 5 կամ 10 տարի չկարողանան զբաղեցնել ղեկավար պաշտոններ: Նման մարդիկ դպրոցում անելիք չունեն: Իսկ այն տնօրենները, որոնք իրենց աշխատանքը կատարում են բարեխիղճ և կրթության որակ են ապահովում, այդ տնօրենները լինելու են իմ բարեկամները և ես ցանկացած հարցով պատրաստ եմ օգնել»,- վստահեցրեց մարզպետը:

Տաթևիկ Ղազարյան