«Նորմա՞լ է, որ Ձեր ոստիկաններն ինձ դատարան ներս չեն թողնում». Վարդգես Գասպարին դիմում է Վալերի Օսիպյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.05.2019 | 13:49Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանները թույլ չեն տալիս դատարան մտնել, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:
Գասպարին դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. «Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ համար նվաստացուցիչ չի՞, որ չեք կարող ապահովել Հայաստանի քաղաքացու անվտանգությունը: Ձեր ոստիկանները, քանի որ չեն կարողանում իմ անվտանգությունն ապահովել, հորդորում են չմտնել դատարան: Դա Ձեզ համար անպատվաբեր չի՞»:
Մանրամասները՝ տեսանյութում