Նախազգուշացում՝ Մեսչյանից․ եթե իր աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ապա 18։00-ից նրանց կուղարկի տուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Վերջին շրջանում բավականին ակտիվ խոսվում է Երևանի քաղաքապետարանի ոչ հաջող աշխատանքի մասին և դանակով կտրվում է ամեն ինչ՝ առանց հաշվի առնելու իրավիճակն ու պայմանները, ինչը զարմանալի է․ սկսած աշխատավարձերի բարձրացման հարցից մինչ այն, թե իբր մենք խոչընդոտում են ներդրումային ծրագրերին»,- այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց  Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ շեշտելով, որ եթե անգամ այդ քննադատությունները ինչ-որ առումով հիմնավոր են, սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը կարող է փոփոխություններ իրականացնել միայն օրենքների և համակարգային փոփոխությունների արդյունքում։

«Երբ քաղաքապետարանում մինչև գիշերվա 11-ն աշխատում են և երեկոյան լսում քննադատություն իրենց աշխատանքի վերաբերյալ և քննադատվում են այն բանի համար, որ իրենց աշխատավարձերը մի քանի կոպեկով կարող են բարձրանալ՝ ազնիվ չէ։ Մի բան ասեմ չզարմանաք. եթե մոտակա ժամանակներում իմ  ենթակայության տակ գտնվող մարդկանց աշխատավարձերը չբարձրանան, ես ժամը վեցին բոլորին ուղարկելու եմ տուն, ոչ ոք այդ ժամից հետո չի լինելու աշխատավայրում, է՛լ չեմ խոսում շաբաթ և կիրակի օրերի մասին։ Եթե, օրինակ,  քաղաքապետի աշխատավարձն արդեն բարձրացրած տարբերակով հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, ես չեմ հասկանում, թե խնդիրը որն  է և ինչի՞ մասին ենք խոսում»,- իր մտահոգությունները հայտնեց Արթուր Մեսչյանը՝ հորդորելով իր խոսքն ընդունել որպես նախազգուշացում։

Մանրամասները՝ տեսանյութում։