Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սիրիայում տիրող իրավիճակին և հայ համայնքին առնչվող հարցերի ու ծրագրերի: Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Սիրիայի նախագահին՝ Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցու վերականգնման նպատակով ցուցաբերած աջակցության համար:

Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայի ժողովուրդը, անկախ կրոնական պատկանելությունից, ջերմորեն հյուրընկալել է հայ ժողովրդին, Վեհափառը հաստատել է, որ հայ համայնքը վճռական մասնակցություն կունենա այդ երկրի վերականգնման աշխատանքներին: Նա նաև երախտագիտոություն է հայտնել Սիրիային և սիրիացի ժողովրդին՝ հայ դատի հարցում ցուցաբերած զորակցության համար:

Բաշար Ասադն իր հերթին բարձր է գնահատել սիրիահայությանը՝ նշելով, որ նրանք Սիրիայի իրավահավասար քաղաքացիներն են՝ միևնույն պարտավորություններով ու իրավունքներով:

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ հայերը միշտ վստահելի, սիրված և աշխատասեր քաղաքացիներ են եղել և իրենց դրական մասնակցությունն են ունեցել Սիրիայի առաջընթացի գործում: Հանգամանքների բերումով երկրից հեռացած սիրիահայերին Բաշար Ասադը կոչ է արել վերադառնալ, վերականգնել իրենց տներն ու աշխատավայրերը՝ վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը կշարունակի վայելել պետության զորակցությունը։