Միջպետական ճանապարհի եզրին գտնվող դպրոցը ցանկապատված չէ. պատասխանատուները վստահեցնում են՝ խնդիրը կլուծվի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 9 դպրոցը գտնվում է միջպետական ճանապարհի եզրին, մինչդեռ 189 աշակերտ ունեցող կրթօջախի շենքը փողոցից բաժանող ցանկապատ չունի: Տնօրեն Անահիտ Վարդանյանն ասում է՝ ամեն օրը ուսուցչական կազմի համար լարված է անցնում, մինչև դասերն ավարտվում են, երեխաները՝ գնում տուն:

Դպրոցի հարևանությամբ գծանշում կա, արագությունը սահմանափակող ճանապարհային նշան՝ նույնպես, սակայն, ըստ տիկին Վարդանյանի, վարորդներին դա չի խանգարում արագ վարել:

«Դասամիջոցին ես վախենում եմ դպրոցի դռները բացել, որովհետև երեխաները վազում են: Էներգիա ունեն, պետք է սպառեն: Բայց դպրոցը ճանապարհից մի մայթ է բաժանում, իսկ այստեղ շատ արագ են վարում մեքենաները: Անընդհատ դեպքեր են գրանցվում են: Չպետք է անպայման ինչ-որ դժբախտ դեպք լինի, որ այս հարցին լուծում տան: Շատ ենք վախենում, միշտ վտանգ կա: Հսկողությունը շատ ուժեղ է, բայց չես կարող բոլոր երեխաների հետևից վազել»,- ասաց դպրոցի տնօրենը:

Անահիտ Վարդանյանը նախկինում ևս բազմաթիվ անգամներ բարձրացրել է հարցը: Ի վերջո՝ տարածքում արագաչափ է տեղադրվել: Հեղափոխությունից հետո, սակայն, այս արագաչափը ևս հանվել է. «Արագաչափի ժամանակ վարորդները զգույշ ու ուշադիր էին, մենք էլ ավելի հանգիստ էինք: Հիմա արագաչափը չկա, նորից նույն պատկերն է: Արագության սահմանափակման նշանը ոչ մի նշանակություն չունի:  Արագաչափը ճիշտ էր, վարորդները, ամեն դեպքում, զսպվում էին, որովհետև գիտեին, որ կտուգանվեն, իսկ ոչ մեկը չի ուզում, որ իր գրպանին կպնեն»:

Դպրոցը ցանկապատելու համար տնօրինությունը դիմել է նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին: Գումար տրամադրել են, սակայն աշխատանքներն այդպես էլ չեն արվել: Հիմա պատրաստվում են խնդրով դիմել նոր մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

«Չստացվեց, որովհետև դպրոցի հետնամասում մասնավոր տուն կա, և այդ տուն գնացող այլ ճանապարհ չկա, դպրոցի բակով է անցնում: Հարցն այդպես էլ մնաց, իսկ հատկացված գումարով դպրոցում կոսմետիկ վերանորոգում իրականացվեց: Հիմա ուզում եմ դիմել պարոն Ղուկասյանին, որպեսզի տեսնենք՝ մարզպետը կարո՞ղ է աջակցել, մենք մի փոքր դարպաս կամ ցանկապատ տեղադրենք, փողոցից կտրվենք»,- ասաց Անահիտ Վարդանյանը:

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանում խնդրի մասին տեղյակ են, կազմվել է նախագիծ-նախահաշիվ, որպեսզի նշված տարածքում կառուցվի արհեստական խոչընդոտ: Նման խոչընդոտ կկառուցվի նաև թիվ 7 դպրոցի մոտ, որը նույնպես միջպետական ճանապարհի եզրին է:

«Արհեստական խոչընդոտները կլինեն փողոցի մակարդակից 8 սմ բարձրությամբ: Յուրաքանչյուր խոչընդոտի համար տրամադրվել է մոտ 450.000 դրամ: Աշխատանքների համար մրցույթ կհայտարարվի հունիսին՝ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների հետ միասին: Մինչև նոր ուսումնական տարին խնդիրը լուծված կլինի»,- վստահեցրեց գլխավոր ճարտարապետը:

Տաթևիկ Ղազարյան