Ավելի քան 9 ժամ տևած մրցույթի արդյունքում Շիրակի մայր բուհի ռեկտոր այդպես էլ չընտրվեց

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Այսօր Շիրակի պետական համալսարանում առավոտյան ժամը 11։00-ից ընթանում էր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Խորհուրդն ընտրում էր բուհի ռեկտոր։ Հիշեցնենք, որ ռեկտորի նախորդ ընտրությունը կայացել էր մարտի 2-ին, որի արդյունքում թեկնածուներից ոչ ոք չէր ընտրվել։

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ սա աննախադեպ ընտրություն է, քանի որ հայաստանյան ոչ մի բուհում ռեկտորի նման բաց ընտրություն չի եղել։

«Այս անգամ կանոնակարգում մեծածավալ փոփոխություններ ենք արել, հաշվի առնելով նախորդ ընտրության դասերը։ Թեկնածուների ծրագրերն ու հայեցակարգերը դարձան հրապարակային, որպեսզի նախկինի պես չլիներ։Մասնակցության համար դիմել է 6 հոգի։ Խորհուրդը որոշել է 2-ը հայտունակ չեն, 3-ը հայտունակ է, 1-ի շուրջ էլ չկարողացանք որոշում կայացնել։ Եվ որոշեցինք իրավական գնահատական ստանալ կրթության և գիտության նախարարությունից։ 3 օրից ստացանք պատասխանը, որ հայտը  համապատասխանում է»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Արդյունքում Շիրակի մայր բուհի ռեկտորի ընտրությանը մասնակցելու համար այսօր խորհուրդը հաստատեց 4-ի թեկնածությունը։ Նրանք են՝ Արամ Կարապետյանը, որը Գիտությունների ազգային կենտրոնի դասախոս է, Սամվել Ալեքսանյանը, որը, ի դեպ, ՇՊՀ-ին  ուսումնական գծով նախկին պրոռեկտորն է, նույն բուհի դասախոս Անդրանիկ Սարգսյանն ու «Եվրասիա» համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը։

Ի դեպ ՝ Անդրանիկ Սարգսայնն ու Լուսինե Ֆլջյանը մասնակցում էին նաև ռեկտորի թափուր պաշտոնի նախորդ ընտրությանը։

Մեզ հետ զրույցում Լուսինե Ֆլջյանը նշեց, որ որոշել է կրկին մասնակցել, քանի որ իր հիմնական նպատակը բուհին օգնելն ու այս վիճակից դուրս բերելն է։

«Անլրջություն կլիներ  կես քայլից հետ կանգնելը, ու եթե նպատակ ունեմ օգնել բուհին, ուրեմն ուզում եմ մինչև վերջ գնալ ու  օգնել։ Իմ նպատակը ռեկտոր դառնալը չէ, իմ նպատակը իմ գիտելիքները համալսարանին ծառայեցնելն է»,- ասաց Լուսինե Ֆլջյանը՝ հավելելով, որ կուզենար, որ իսկապես հաղթեր լավագույն հայեցակարգը: «Ես կուզենամ մի այնպիսի ծրագիր հաղթի, որը իրատեսական կլինի և կօգնի համալսարանին դուրս գալ ներկա իրավիճակից»,- նշեց ռեկտորի թեկնածուն։

Շիրակի պետհամալսարանի  ռեկտորի պաշտոնի թեկնածուները հոգաբարձուների խորհրդին ներկայացրին բուհի զարգացման իրենց հայեցակարգերը, որից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխանի փուլը։ Ներկաներն ու հոգաբարձուների խորհրդի անդամները հնարավորություն ունեցան թեկնածուներին հարցեր ուղղելու, իսկ վերջիններս էլ՝ միմյանց։ Ի դեպ, նշենք, որ այսօր ի տարբերություն նախորդ ընտրության՝ հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի դասախոսական ու ուսանողական կազմից մասնակիցների թիվը համեմատաբար քիչ էր։

Քննարկումից հետո սկսվեց փակ գաղտնի քվեարկության փուլը, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 20-ը։ Քվեարկության առաջին փուլում ռեկտորի ընտրության հետևյալ արդյունքները գրանցվեցին՝ Սամվել Ալեքսանյանը ստացավ 2 ձայն, Անդրանիկ Սարգսյանը՝ 6, Արամ Կարապետյանը՝ 1,  Լուսինե Ֆլջյանը 6 ձայն, դեմ էին 4-ը, իսկ 1 քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը չէր ստացել բավարար ձայն ընտրվելու համար, անցկացվեց երկրորդ փուլը, որին մասնակցեցին 1-ին փուլում առավելագույն ձայներ հավաքածները՝ Լուսինե Ֆլջյանն ու Անդրանիկ Սարգսյանը։  Երկրորդ փուլում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ Անդրանիկ Սարգսյան ստացավ  9 քվե, Լուսինե  Ֆլջյանը՝ 6, խորհրդի անդամներից 5-ն էլ քվեարկել էին բոլորին դեմ։ Վերջնարդյունքում Շիրակի պետահալսարանի ռեկտոր այս անգամ էլ չընտրվեց։

«Մենք այսօր չկարողացանք ռեկտոր ընտրել, բայց հանրության աչքի առաջ բաց, թափանցիկ և մասնակցային ընտրություններ ենք  կազմակերպել։ Կարծում եմ ամեն ինչ արել ենք օրինականության, արդարության շրջանակներում, այսպես է ստացվել»,- ասաց հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նա նաև նշեց, որ խորհուրդը ստեղծված իրավիճակը կքննարկի և իր որոշումների ու սպասվելիք  նիստի մասին տեղյակ կպահի։

Էմմա Չոբանյան