Գործարարությունը առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովին: Իր ելույթում վարչապետն ընդգծեց, որ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է ու ՀՀ կարևոր սիմվոլներից մեկը:

«Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճը։  Եվ կարծում եմ՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից, բայց նաև այսօր մենք պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների բոլոր շերտերը առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանի ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր Հանրապետությունը։ Հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար, և որպես ՀՀ կարևոր սիմվոլներից մեկը»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ այս առումով Կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում ու նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը, ոչ միայն հայաստանցի, ոչ միայն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող մեր քաղաքացիների, այլև՝ օտարերկրյա ներդրողների մասին է խոսքը։

Մանրամասները՝ տեսանյութում: