«Հարսանիք թիկունքում»-ը հուզեց նաև վանաձորցի հանդիսատեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը առաջին անգամ հանձնվեց նաև վանաձորցի հանդիսատեսի դատին:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի այս ներկայացումը հուզում է ցանկացածին: Հիմքում ընկած է իրական պատմություն: Այն ներկայացնում է գյումրեցի մի երիտասարդի պատմություն, որը լսելով, որ Արցախում պատերազմ է, կիսատ է թողնում սեփական հարսանիքն ու մեկնում սահման:

Ի սկզբանե ռեժիսորի նպատակը չի եղել ներկայացնել մարտի դաշտը, սա թիկունքի պատմություն է. «Իմ նպատակն էր ներկայացնել, թե այդ օրերին ինչ էր կատարվում թիկունքում, որովհետև այդ մարդիկ էլ են կռվել: Իհարկե, այս ամենի մեջ կա նաև հումոր, քանի որ հայը սովոր է լացի մեջից ծիծաղել, և հակառակը: Ներկայացման մասում դու տեսնում ես, որ ինքը կատակերգություն է: Ներկայացված է մի ընտանիքի պատմություն, որը պատրաստվում է նշել ընտանիքի արու զավակի հարսանիքը, բայց, ցավոք, հարսանիքի ամենակարևոր պահին սկսվում է պատերազմը, և այդտեղից արդեն տղան հարսանիքը կիսատ է թողնում ու գնում: Այստեղ խնդիր է, կվերադառնա՞ արդյոք, թե՝ ոչ: Հարսանիքից սահման են գնում նաև հարսանիքի մասնակիցները»,- սյուժեն համառոտ ներկայացնում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

Պիեսի հեղինակը Անահիտ Աղասարյանն է: Ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն, հեղինակը՝ երգիչ, երգահան Հայկոն է: Նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանինը:

 

Ներկայացման մեջ ներգրավված են 18 դերասաններ: Ռեժիսորի խոսքով՝ ներկայացումը նպատակ ունի ևս մեկ անգամ ասելու, որը հայը երբեք չի հանձնվում, միշտ առաջ է շարժվելու ու արարելու. «Խոսում ենք մեր հերոսների մասին, բայց հերոսներից շատ խոսում ենք նաև հերոս ծնող մոր մասին, հերոսներին սպասող հերոս հարազատների մասին: Փառք ու պատիվ մեր զոհված հերոսներին և այն հերոսներին, որոնք կռվել են և հիմա վիրավոր են, բայց ինձ համար ոչ պակաս հերոս է նաև այն մայրը, որը ծնել է այդ հերոսին: Այս ներկայացումն այն նպատակը չունի, որ հայը տեսնի և մեկ անգամ էլ իր ցավը վերապրի, այլ տեսնի և ևս մեկ անգամ հպարտանա իր հերոսներով: Եվ ինչպես իմ հերոսն է ասում՝ «Պիտի ապրենք, պիտի չկոտրվենք», այսինքն՝ հայը պետք է շարունակի ապրել»:

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ներկայացումը բեմ բարձրացավ արդեն 53-րդ անգամ: Ռեժիսորն ասում է, որ վանաձորցիների կողմից ներկայացումը դիտելու ցանկությունը ևս մեծ է եղել: Այդ մասին հաճախ են բարձրաձայնել. «Վանաձորում ևս ներկայացման պահանջը կար, կարիքը կար, և պետք էր՝ այստեղ էլ լսեին այն, ինչի մասին մենք խոսում էինք: Ինձ համար շատ կարևոր է, թե ինչպես կընկալի նաև Վանաձորի հանդիսատեսը: Ունեմ անհանգստություն, այստեղի հանդիսատեսը բնությանը մոտ կանգնած մարդ է, ինքը անկեղծ ու մաքուր է, և պետք է ինքն էլ ճիշտ ապրումներ տեսնի: Բայց եթե չտեսավ, ես կարծում եմ՝ չի հավանի: Հուսով եմ մենք կլինենք մաքուր ու անկեղծ, բեմում կլինեն ճիշտ մադկային զգացողություններ, և վանաձորցի հանդիսատեսն էլ կընկալի ու կհավանի ներկայացումը»:

Բացի Գյումրիից, ներկայացումը խաղացել են նաև Արցախում, Երևանում, Էջմիածնում, Լիաբանանում, ԱՄՆ-ում, այսօր արդեն նաև Վանաձորում. «Ներկայացման մեջ ամփոփված է աբողջ հայ ազգի պատմությունը: Նպատակադրված եմ եղել, որպեսզի այս ներկայացումը դիտեն Հայաստանից դուրս, որովհետև ինքը թիկունքի մասին է, իսկ յուրաքանչյուր հայ, ով ապրում է Հայաստանից դուրս, ինքը հայի թիկունքն է: Եվ այդպես ապրում է ներկայացումը: Առաջարկ ունենք խաղալ նաև Ավստրալիայում: Մեզ համար շատ կարևոր է խաղանք այնպիսի համայնքներում, որտեղ հայեր կլինեն: Ներկայացման առանձնահատկությունը թեման է, որ պահանջ ունի և դիտվում է»,- եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը:

Տաթևիկ Ղազարյան