Համագործակցության նոր հեռանկարներ` բժշկական կրթության ոլորտում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռեկտոր, դոկտոր Շահրոխ Յոսեֆզադեհ Չաբոքը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում քաղցկեղով տառապող հիվանդների բուժման մակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքներ իրականացնող «Վարան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հոջադ Փանահը։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը Գիլան նահանգի բժշկական համալսարանի հետ շարունակական համագործակցություն հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ համադրելով երկու երկրների կրթական և առողջապահական համակարգերում կուտակված փորձն ու գիտելիքը՝ կարող են երկու կողմերի համար էլ դրական արդյունքներ ապահովել։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենակարճ ժամկետում ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները և մշակել ձևաչափեր, որոնք թույլ կտան հայ մասնագետների համար շարունակական զարգացման դասընթացներ կազմակեպել Գիլան նահանգի բժշկական համալսարանում, անցկացնել համատեղ աշխատաժողովներ, ինչպես նաև փոխանակման ծրագրեր իրականացնել բժշկության ոլորտում, մասնավորապես ուռուցքաբանության, ռադիոթերապիայի, ուղեղային վիրաբուժության, վերականգնողական բժշկության, ակնաբուժության և այլն։

Հանդիպման ավարտին Գիլան նահանգի բժշկական համալսարանի ռեկտոր, դոկտոր Շահրոխ Յոսեֆզադեհ Չաբոքը գոհունակություն է արտահայտել կառուցողական և գործընկերային քննարկման համար և ընդգծել, որ համագործակցության մշակվող ձևաչափերը հնարավորություն կտան արդյունավետ օգտագործել բժշկական կրթության ոլորտում երկու երկրներում առկա ներուժը: