Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքվում անցկացվելիք խաղին մասնակցելու համար Ադրբեջան այցելելու խնդիր չի ունենա

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու հետ կապված խնդիր չի ունենա: Նշենք, որ Ադրբեջանի մայրաքաղաքում մայիսի 29-ին նախանշված է Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:

«ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա ստանալու նպատակով ֆուտբոլային ասոցիացիաների, ակումբների և դեսպանատների հետ նամակագրությունը կազմակերպության համար ստանդարտ գործընթաց է: Այս հարցով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալ»-ը հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ ֆուտբոլիստը երկիր այցելելու խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրությունում:

Հենրիխ Մխիթարյանը 2015 թվականին՝ Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես գալու ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց էր թողել ադրբեջանական «Գաբալա»-ի հետ արտագնա հանդիպումը: Այս մրցաշրջանում էլ Մխիթարյանը բաց է թողել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի արտագնա հանդիպումն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ, որն անցկացվել է Բաքվում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Մխիթարյանի բացակայությունը պարզաբանել է այն հանգամանքով, որ նա «չի կարող ժամանել այստեղ», իսկ «Ղարաբաղի» մարզիչ Կուրբան Կուրբանովը ենթադրել է, որ ակումբը կարող էր ֆուտբոլիստին զերծ պահել ճնշումից, որը նրան սպասվում էր Ադրբեջանում հայտնվելու դեպքում:

Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում Եվրոպայի լիգայում 11 խաղ է անցկացրել՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ և ստանալով երկու դեղին քարտ: