Հայ-ռուսական համատեղ ռազմական շքերթով Գյումրիում նշվեց Մայիսի 9-ը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 9-ի տոնական միջոցառումները Գյումրիում սկսվեցին Վարդանանց հրապարակում տեղի ունեցած հայ-ռուսական համատեղ  ռազմական շքերթով։ Այն նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74  ու Շուշիի ազատագրման 27-ամյակներին։

Հրապարակով նախ անցան զորահանդեսի հրամանատարները, ապա սկսվեց զինվորների հանդիսավոր քայլերթը։ Մասնակցում էր մոտ 1200 զինծառայող, հայկական և ռուսական տարբեր ստորաբաժանումների  զինվորներ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, հակատանկային զորամասերի զինծառայողներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, պատանի երկրապահներ։ Զիվորական քայլերթը եզրափակեցին Արցախյան ազատամարտի մասնակիցները։ Այնուհետ տեղի ունեցավ ռազմական տեխնիկայի ցուցադրություն։ Հիմնականում ներկայացվեց անվավոր տեխնիկա, տեղի ունեցավ նաև հայկական հատուկ ստորաբաժանման ցուցադրական ելույթը, որը ներկաներն ընդունեցին բուռն ծափերով։

Ռազմական շքերթն իրենց ներկայությամբ պատվել էին Հայրենական մշՄեծ պատերազմի Շիրակի մարզի վետերաններն ու Արցախյան ազատամարտի մարտիկները։ Ողջույնի խոսքով էլ հանդես եկան ՀՀ-ՌԴ ԶՈւ միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Ի դեպ նշենք, որ տոնական զորահանդեսը երկլեզու էր ՝ հայերեն ու ռուսերեն: