Արդյոք ՀՅԴ-ն կհամագործակցի՞ Քոչարյանի հետ․ Իշխան Սաղաթելյանը շեշտում է՝ կարևորն օրակարգն է և ոչ թե անձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ հեղափոխությունից մեկ տարի անց էլ հասարակության սպասումներն իշխանությունից դեռևս արդարացված չեն և երկրում համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Սաղաթելյանը։

Դիտարկմանը, որ մեկ տարվա ընթացքում քրեական գործեր են հարուցվել նախորդ իշխանության տարբեր ներկայացուցիչների և կոռուպցիոն գործարքներ իրականացրած անձանց դեմ, արդյոք դա բավարար չէ՞, Սաղաթելյանը պատասխանեց․«Իհարկե՛ բավարար չէ, արդյոք մեր ժողովրդի ակնկալիքը դա՞ էր։ Մեր երկրում տեղի է ունեցել ժողովրդի իշխանափոխություն, որպեսզի ժողովուրդն ավելի լավ ապրի, սակայն տնտեսական վիճակի փոփոխություն տեղի չի ունեցել»:

Լրագրողները ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցչից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՅԴ-ն կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նրա հետ ձևավորելով  միասնական ընդդիմադիր ճակատ։

Ի պատասխան՝ Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, սակայն դա պետք է լինի օրակարգի շուրջ, մենք համագործակցում ենք օրակարգի շուրջ, ոչ թե անձերի։ Մենք մարտահրավեր չենք նետում այս իշխանությանը, բայց որպես արտախորհրդարանական ընդդիմություն քննադատելու ենք իշխանությանն իր սխալ գործողությունների համար, և դա անելու ենք փաստարկված և առանց հայհոյանքի»։

Մանրամասները՝ տեսանյութում։