Հայ դահուկավազորդները կմասնակցեն անվադահուկի աշխարհի գավաթի խաղարկության փուլին

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ամառային եղանակին դահուկավազքի Հայաստանի հավաքականը մարզվում է անվադահուկներով: Հայ դահուկավազորդները մարզվում են հիմնականում Աշոցքում: Նրանք ուսումնամարզական հավաքներ են անցկացրել նաեւ Էստոնիայում, Նորվեգիայում:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ մեր թիմի երկու անդամներ առաջիկա օրերին մեկնելու են միջազգային հավաքի.

«Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ Միքայել Միքայելյանը եւ Մարիամ Միքայելյանն Իտալիայում կմասնակցեն միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մարզումային ճամբարին: Սեպտեմբերի 3-ին Տրենտոյում (Իտալիա) մեր դահուկավազորդները կմասնակցեն նաեւ անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլին, որն օլիմպիական վարկանիշային միավորներ է տալիս:

Մեր թիմի առաջատար Սերգեյ Միքայելյանն անվադահուկներով մարզումներ կանցկացնի նաեւ Հայաստանից դուրս: Նա սեպտեմբերի 16-ին կմեկնի Էստոնիա»,- ասաց Գագիկ Սարգսյանը: