Հայ-ամերիկյան առևտրի անկման պատճառները. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
Բոլորը

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բազմաշերտությամբ և յուրօրինակ բնույթով: Այսպես, օրինակ, 2004թ-ից ի վեր ԱՄՆ-ն հանդիսանում է Հայաստանին մատակարարվող մարդասիրական օգնության գլխավոր դոնոր երկիրը: Այդ երկրի կողմից տրամադրված աջակցությունն ըստ տարիների գերազանցել է անգամ 50 միլիոն դոլարի սահմանագիծը՝ կազմելով բոլոր երկրներից ստացված մարդասիրական օգնության 73%-ը:

Այսուամենայնիվ, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունները աչքի չեն ընկնում իրենց սերտությամբ: Ավելին, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրի ծավալները շարունակաբար անկում են ապրել, ինչը պայմանավորող գործոններին անդրադարձ է կատարվել ստորև:

Արտահանումը

Ըստ հրապարակված վիճակագրական տվյալների՝ 2016թ. ՀՀ արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ անկում է ապրել 26.8%-ով՝ 52.9 մլն դոլարից հասնելով 38.7 միլիոն դոլարի: Արդյունքում, ԱՄՆ-ն դարձել է արտահանման գծով Հայաստանի 11-րդ խոշորագույն գործընկեր երկիրը՝ ընդհանուր արտահանման մեջ ունենալով ընդամենը 2.2% մասնաբաժին:

Ինչպես երևում է կից ներկայացված գծապատկերից, 2008-2011թթ. դեպի ԱՄՆ արտահանման ծավալները շարունակաբար աճել են՝ գրեթե կրկնապատկվելով երեք տարիների ընթացքում: Ի հակադրություն դրա՝ սկսած 2014թ.-ից արտահանումը սկսել է կրճատվել՝ 87.5 միլիոն դոլարից հասնելով 38.7 միլիոն դոլարի: Միտումների այսպիսի շեշտակի փոփոխության պատճառը կարելի է գտնել արտահանման ապրանքային կառուցվածքի ուսումնասիրությունից: Այսպես, Հայաստանի Հանրապետությունից դեպի ԱՄՆ արտահանման ապրանքային կառուցվածքում ճնշող մասնաբաժինը պատկանում է «ալյումին և դրանից իրեր» ապրանքախմբին, որը որոշ տարիների կտրվածքով կազմել է

ընդհանուր արտահանման մոտ 90%-ը: Ուստի, դեպի ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալը մեծապես կախված է այս մեկ ապրանքախմբի արտահանման ծավալների, ինչպես նաև դրա արժեքի փոփոխություններից:

Արդյունքում, 2008-2011թթ. ընթացքում ալյումինի միջազգային գների մոտ 109%-ով բարձրացումը հանգեցրեց դեպի ԱՄՆ արտահանման ծավալների կրկնապատկան: Այսուամենայնիվ, չնայած 2015թ.-ից ի վեր ալյումինի միջազգային գների շարունակական աճին՝ ՀՀ արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ չի վերադարձել իր նախկին մակարդակին: Կարելի է պնդել, որ վերջինիս համար պատճառ է հանդիսացել 2014թ. Եվրամիության կողմից Հայաստանին GSP+ պրեֆերենցիալ մաքսային ռեժիմի տրամադրումը. ի տարբերություն արդեն գործող GSP ռեժիմի՝ այս նոր ռեժիմը, ի թիվս այլ ապրանքների, մաքսային արտոնություններ է սահմանում նաև դեպի ԵՄ ալյումինի արտահանման համար: Արդյունքում, ալյումին արտահանող հայաստանյան ձեռներեցները վերակողմնորոշվել են դեպի եվրոպական շուկաներ (Գերմանիա, Լեհաստան, Նիդերլանդներ և այլն)՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգների համեմատությամբ այդ երկրների ունեցած լոգիստիկ և մաքսային առավելությունները:

Ներմուծումը

Ինչպես արտացոլված է կից ներկայացված գծապատկերում, համանման անկման միտումներ են գրանցվել նաև ԱՄՆ-ից դեպի Հայաստան ապրանքների ներմուծման ոլորտում: 2016թ. ԱՄՆ-ից դեպի Հայաստան են ներմուծվել 73 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, ինչը 31.8%-ով պակաս է նախորդ տարում գրանցված ցուցանիշից: Արդյունքում, ԱՄՆ-ը դարձել է ներմուծման գծով ՀՀ 12-րդ գլխավոր գործընկեր երկիրը՝ ընդհանուր ներմուծման մեջ ունենալով 2.2% մասնաբաժին:

Մյուս կողմից, ի տարբերություն արտահանման Միացյալ Նահանգներից կատարվող ներմուծման ապրանքային կառուցվածքը առավել դիվերսիֆիկացված է: Ներմուծման խոշորագույն ապրանքախմբեր են հանդիսանում միսը և դրանից ենթամթերքը (17%), վերգետնյա տրանսպորտային միջոցները (15%), միջուկային ռեակտորները (13.5%), ինչպես նաև օպտիկական սարքերը (11%): Բոլոր այս ապրանքախմբերի պարագայում ԵԱՏՄ շրջանակներում սահմանված մաքսային դրույքաչափերը նկատելիորեն գերազանցում են մինչ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանում գործող մաքսատուրքերին, ինչն արհեստականորեն անմրցունակ է դարձրել ամերիկյան ապրանքները՝ նպաստելով 2015թ.-ից ի վեր ԱՄՆ-ից ներմուծման ծավալների շեշտակի կրճատմանը:

Անդրանիկ Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»