Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների:

«Կարևորելով շուրջ 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և վետերաններին շնորհավորելով այդ մեծ տոնի առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է: «Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որևէ պետություն չի կարող կառուցվել»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նշելով մեր ժողովրդի անուրանալի ներդրումը՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հարյուր հազարավոր հայեր են մեկնել ճակատ՝ պաշտպանելու ոչ միայն Խորհրդային Միությունը, այլև իրենց հայրենիքը՝ Հայաստանը: «Մեր փոքրաթիվ ժողովուրդը մեծաթիվ զոհեր տվեց, բայց և տվեց բազում հերոսներ,-ասել է նախագահ Սարգսյանը:– Այդ ճակատը մեզ՝ հայերիս համար ոչ միայն հայաստանյան էր, այլև համազգային, որովհետև այն տարիներին մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը, անհանգստացած լինելով հայրենիքի ապագայով, իրենց ներդրումն էին բերում տարբեր երկրներում: Այսինքն մենք, լինելով փոքրիկ հանրապետություն Խորհրդային Միության կազմում, հսկայական ներդրում ունեինք պատերազմում հաղթանակի մեջ և՛ որպես Խորհրդային Հայաստան, և՛ որպես ազգ՝ կրկին ապացուցելով, որ գուցե և փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ ենք: Նույն զգացումը, վերաբերմունքը մենք ունեցանք Արցախյան պատերազմի ժամանակ, երբ կրկին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, հայ ազգը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Արցախի մեր հայրենակիցներին ու նրանց արդար պահանջը: Նույն ձևով, ընդամենը մի քանի տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կրկին բոլորս միասին էինք»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով վետերաններին մեծ հաղթանակի առթիվ և շնորհակալություն հայտնելով նրանց՝ Հանրապետության նախագահը բոլորին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք՝ կարևորելով վետերանների դերը սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության և պատմական հիշողության պահպանման ու այն հաջորդ սերունդներին փոխանցման գործում»,- ասված է հաղորդագրությունում: