Արցախը մեր պատիվն է, այն պետք է ատամներով պահենք․ ԵԿՄ վարչության փոխնախագահ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Արցախին երբեք չեմ նայել որպես հողակտոր։ Արցախը մեր պատիվն է, որը պետք է ատամներով պահենք։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ԵԿՄ վարչության փոխնախագահ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով Շուշիի ազատագրմանն ու Արցախի անվտանգությանը։

«Մենք գիտեինք, որ հաղթելու ենք և Շուշիի ազատագրումն ապացուցեց դա։ Եթե ժամանակին մենք միայն Արցախի անվտանգության համար էինք պայքարում, Շուշիից հետո հասկացանք որ կարելի է այնպես անել, որ  այն տարածքները, որտեղ հայ գյուղացին, հայ ժողովուրդը դարեր շարունակ  ապրել է, կարելի է  հետ բերել», – ասաց  Մանվել Եղիազարյանը։

Խոսելով արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ՝ տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափից, Մանվել Եղիազարյանն այն դիվանագիտություն համարեց՝ ասելով, որ հնարավոր պատերազմի դեպքում  ոչինչ չի մնում անել,  քան զենք վերցնել և հայրենիքը պաշտպանել:

«Մենք իրավունք չունենք ասելու, որ նոր սերունդը չի պայքարելու։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ նոր սերունդն ավելի լավ է պայքարելու, քան մենք։ Դրա ապացույցը 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր»,- նշեց ԵԿՄ վարչության փոխնախագահը։

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ներկայիս զարգացումներին անդրադառնալով, Մանվել Եղիազարյանն ընդդծեց. «Ադրբեջանն աղավաղում է մեր պատմությունը։ Եթե մի ժողովուրդ զանգվածաբար սուտ է խոսում՝ առանց ամաչելու և ամեն բան ադրբեջանականացնում է, նրանց հետ այլ ճանապարհ չի մնում․ միայն ծեծել է պետք»,- ասաց հրամանատարը։

Նելլի Մելքոնյան