ԱԱԾ-ից փաստաթղթերը ոչ թե ոչնչացվել են, այլ իրենց տեղում չեն․ Փաշինյանը սրբագրում է իր խոսքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ եթե ԱԱԾ-ից  կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել, ինչպես նշել է վարչապետն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, այդ դեպքում ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ և ինչո՞ւ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը բանտում չէ։

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ վարչապետը նշեց, որ այդ փաստաթղթերի ոչնչացումը հայտնաբերել են դեռ նախորդ տարվա ամռանը։

«Քանի որ այս ընթացքում հարցադրումներ էին հնչում Կառավարության հասցեին, մասնավորապես, այն մասին, թե ինչ է՝ ԱԱԾ-ն չգիտի՞ Մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել, հասկանում ես, որ պետք է արձագանքել դրանց, դրա համար էլ որոշեցինք կատարվածի մասին բարձրաձայնել։ Ճիշտն ասած, շատ դժվար էր հավատալ, որ նման բան հնարավոր էր։ Երևի, նույնիսկ, սխալ է ասել՝ ոչնչացվել, ավելի ճիշտ կլիներ ասել՝ տեղում չեն։ ԱԱԾ-ում այդ գործով ծառայողական քննություն է իրականացվել, և հիմա եկել է մի ինչ-որ պահ, որ հրապարակային պետք է ասենք այդ մասին։ Ես չպնդեմ, բայց հավանական եմ համարում, որ փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի, իսկ թե ով բանտում կհայտնվի՝ իմ տեսակետը գիտեք»,- ասաց  Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ իր նշած փաստաթղթերի մի մասը վերաբերում էր Մարտի 1-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։