«Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող շենքը Գագիկ Խաչատրյանը խլել է գործարարից» նամակի հետքերով քրգործը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրեց 2018 թվականի ապրիլի 14-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված մի հոդված, ըստ որի՝ «Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող շենքը Գագիկ Խաչատրյանը խլել է գործարար Համլետ Ամիրխանյանից, որը 2015 թվականին ինքնասպանություն է գործել, ու այն կապվում է Գագիկ Խաչատրյանի անվան հետ, այդ մասին ասվում է հրապարակված նամակում»։

Պատգամավորը դատախազից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ քննչական գործողություն սկսվել է այս հրապարակումից հետո։

Ի պատասխան Արթուր Դավթյանը նշեց, որ այդ փաստով հարուցված է քրգործ, իրականացվում է նախաքննություն։

«Իմ կողմից նույնիսկ մեկ տարի առաջ նախաքննական մարմինն է փոխվել և այս պահին քրեական գործն ընթացքի մեջ է»,- ասաց  Դավթյանը՝ հրաժարվելով  գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։