Նաիրիտցիներն անժամկետ նստացույց են սկսել

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

«Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցներն այսօր անժամկետ նստացույց են սկսել Կառավարության դիմաց: Կառավարության հերթական նիստին զուգահեռ գործադիրի շենքի մոտ հավաքված նաիրիտցները պահանջում էին իրենց տեղեկատվություն տրամադրել գործարանի վերագործարկման նպատակով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի և Կառավարության ներկայացուցիչների միջև ընթացող բանակցություններից:

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը բանակցում է կառավարության հետ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման շուրջ: Ընկերությունը 100 միլիոն դոլարի չափով ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել, բացի այդ, հանդիպում են ունեցել Կառավարության ներկայացուցիչների հետ:

Նաիրիտցիների ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներդրողները նախևառաջ ցանկություն են հայտնել հուշագիր ստորագրել, ապա գործարանում տեխնիկական աուդիտ անցկացնել:

«Գործարանից օտարվել են շատ կարևոր սարքավորումներ, որոնք վերագործարկման համար անհրաժեշտ կլինեն, դրա համար էլ հոլդինգն ուզում է աուդիտ անցկացնել, որպեսզի հասկանա հավելյալ ինչքան գումար է անհրաժեշտ վերագործարկման համար»,- նշեց Կարինե Շահվերդյանը՝ հավելելով, որ աուդիտ եթե անցկացվի, հնարավոր է պարզվի, թե սնանկության կառավարիչն ինչ թալան է կատարել:

Եվ մինչ նաիրիտցիները պնդում են, որ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը պատրաստ է անհրաժեշտ ներդրումները կատարել քիմիական գործարանի վերագործարկման համար, Կառավարությունից հակադարձում են, որ իրատեսական չէ 4596 եվրո սեփական կապիտալ ունեցող ընկերության հետ մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար պահանջող ներդրումային ծրագրի քննարկումը:

««Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ քննարկումների իրականացնումն իրատեսական չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ, մինչդեռ հոլդինգի սեփական կապիտալը հասնում է ընդամենը մի քանի հազար ԱՄՆ դոլարի»,- այսօր ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան