Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ
Հասարակություն
08.05.2019 | 14:29ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
«Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին:
Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: