Հանրային ռադիոյի որոշ հաստիքներ եւ տնօրենի աշխատավարձը կրճատվելու են

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Շիրակի նախկին հանրային հեռուստառադիոընկերության սարքավորումները տրվելու են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը հույս ունի, որ այն կտրվի իրենց: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց պարոն Խումարյանը:

Հնարավոր է, որ «Շիրակ» ռադիոյի 120.5 հաճախականությունը ևս տրվի Հանրային ռադիոյին, քանի որ հանրայինի հեռարձակումը Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում թույլ է: Տեղեկությունների վերաբերյալ Գարեգին Խումարյանը նշեց, որ կապուղու հետ կապված դեռ որևէ փաստաթուղթ չեն ստացել, բայց տեսական քննարկում կա:

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի փոփոխության հարցն օրակարգում էր հայտնվել, քանի որ աշխատակիցները դժգոհում էին նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի բարձր աշխատավարձից: Աշխատակիցները մասնավոր զրույցներում նշում էին, որ Մարկ Գրիգորյանը մինչև երեք մլն դրամ աշխատավարձ էր ստանաում: Խումարյանը, սակայն, նշեց, որ Գրիգորյանը երբեք երեք միլիոն դրամ աշխատավարձ չի ստացել:

«Կարող եմ ասել, որ իմ աշխատավարձը կրճատվել է էականորեն: Ես առձեռն պետք է ստանամ 700 հազար դրամի կարգի գումար: Ես չգիտեմ, թե նախկին տնօրենը որքան էր ստանում»,- ասաց նա:

Գարեգին Խումարյանը տեղեկացրեց, որ ստեղծագործական գծով փոխտնօրենի հաստիքը կրճատվելու է, որը ստեղծվել էր այն ժամանակ, երբ Հանրային ռադիոյի տնօրեն նշանակվեց Արման Սաղաթելյանը: «Հաստիքացուցակն ենք վերանայում և այդ հաստիքը, ամենայն հավանականությամբ, չի լինելու»:

Նարեկ Կիրակոսյան