Դա իրավիճակի ապակայունացում չէ. Նիկոլ Փաշինյանը՝ սահմանում զոհերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ամենօրյա ռեժիմով կրակոցներ ենք ունենում, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակի մեջ ենք: Այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով սահմանին ադրբեջանական կողմի ակտիվության մասին հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին երկու ամսվա ընթացքում, այո՛, որոշ լարում է նկատվում, բայց ես ուզում եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, կայունությունը և հանդարտությունը պահպանվում է»,- վստահեցրեց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ հաղորդակցության ուղիներ են հաստատվել իր և Ադրբեջանի նախագահի միջև: «Եվ հիմա ես այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիա ենք փոխանակում, մտահոգություններ ենք փոխանակում: Իհարկե՝ ինչպես միշտ կան փոխադարձ մեղադրանքներ, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է փորձագետների կարծիքներին, թե Ադրբեջանն ինտենսիվ կերպով պատերազմի է պատրաստվում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Վերջին 25 տարում Ադրբեջանն ինտենսիվ կերպով պատրաստվում է ռազմական գործողությունների: Ոչ մի բան այդ առումով չի փոխվել, և քանի դեռ հարցը կարգավորված չի, չի փոխվելու: Սա նշանակում է, որ այս ինֆորմացիան բոլորս, այդ թվում՝ ես, ՊՆ-ն, գլխավոր շտաբն ի գիտություն ենք ընդունում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան