100 փաստ՝ նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանը թվարկեց Կառավարության ձեռքբերումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
Բոլորը

ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում թվարկեց իր գլխավորած Կառավարության ձեռքբերումները՝ դրանք ամփոփելով 100 կետում:

Վարչապետի ներկայացմամբ՝ ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, այլ 62 միլիարդով, այսինքն՝ 129 միլիոն դոլարով ավելի։ 2019 թվականի առաջին երեք ամիսներին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64.1 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում եկամուտների մեծացմամբ: Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի մոտ 90 տոկոսը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 51.000 աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոշ մասը, ենթադրաբար, նոր ստեղծված աշխատատեղեր են: Այսուհետ հնարավոր է ավտոմեքենան մաքսազերծել ՀՀ բոլոր մաքսատներում, որոնք աշխատում են առանց հանգստի: Փոփոխություններ կլինեն որոշ մասնագիտությունների տեր անձանց աշխատավարձերում. հուլիսի 1-ից կբարձրանան զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը։ Ընդ որում՝ զինվորական շարքային պայմանագրային կազմի աշխատավարձը կբարձրանա 20%-ով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը՝ 30%-ով։

Պահուստային ֆոնդից 5.7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար, մարզերում բնակվող շահառուների նկատմամբ պետության ունեցած պարտավորություններն էլ լրիվ կկատարվեն։ Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, որոնք փոխարինվել են պայմանագրայիններով։ Սահմանապահ 47 մարտական դիրք ապահովվել է մշտական էլեկտրամատակարարմամբ, 73 մարտական դիրք՝ մշտական ջրամատակարարմամբ, բացի այդ՝ 380 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին: Առաջիկայում էական փոփոխությունների կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոս և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ:

«Ի միջի այլոց, այս բջջային հեռախոսների հետ կապված գրում էին, ասում էին՝ իր տղան բանակում է, դրա համար է զինվորներին հեռախոս տվել։ Այսինքն՝ վարչապետի որդին այն միակ զինվորն էր, որ հեռախոսով զանգելու պրոբլեմ պետք է ունենար, և դրա համար բոլոր զինվորների հարցերը լուծվեցին»,- այս կետը ներկայացնելիս՝ հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թթ. ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Արդյունքում ևս 339 շահառու ամսական կստանա 100-ից 400 հազար դրամ:

Բարեփոխումներ են իրականացվել նաև առողջապահության ոլորտում: Մասնավորապես, փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիր, որի արդյունքում 85 քաղաքացի արդեն բուժվել է պետության հաշվին։ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 230 հազար քաղաքացի էլ սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններ:

Հետևողականորեն իրականացվել են դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանների անկախությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական իշխանության անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի գոյությունը։

Հայաստանում չկան քաղբանտարկյալներ կամ քաղհալածյալներ. այստեղ վարչապետը հիշեց, որ դատարանը մերժել է քննչական մարմնի միջնորդությունը՝ կալանավորել ՀՀ նախկին փոխվարչապետին, նկատի ունենալով «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Գևորգյանին:

ՀԾԿՀ-ում և ՏՄՊՀՀ-ում ընդդիմությանն առաջարկվել է թեկնածուներ ներկայացնելու քվոտա, ինչը շուտով կստանա օրենքի տեսք։ 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15.313-ով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում։ 2018 թվականին, 2017-ի համեմատությամբ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5 տոկոսով։

Շարունակելով փաստերի հրապարակումը՝ վարչապետը նշեց, որ 17 նախակրթարան  է հիմնվել Երևանում և մարզերում՝ 425 երեխայի ընդգրկմամբ։ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի կարմիր լույսի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը՝ հետիոտնային անցումների վրա։ ՀՀ վարչապետը ներկայացել է դատարան, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ երևույթ է։

ՊԵԿ-ին 2018 թվականին ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարգիր է ներկայացրել 6.323 քաղաքացի՝ նախորդ տարվա 3.021-ի դիմաց: «Հայտարարագիր ներկայացրածների թվում են երգիչներ Արամեն, Սարոն և Մարտին Մկրտչյանը, և ես ուզում եմ այս երգիչներին շնորհակալություն հայտնել»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նախապես խոստացած 100 փաստերին ավելացրեց ևս՝ մեկը, բոնուսայինը. «Փաստ համար 101. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի հարց տալ ՀՀ վարչապետին, ինչն արտահայտվում է ֆեյսբուքյան հարցուպատասխանների և անմիջական շփումների, հանդիպումների միջոցով: Նաև յուրաքանչյուր լրագրող ազատորեն կարող է ցանկացած հարց տալ երկրի ղեկավարին, ինչն աննախադեպ երևույթ է: Երկրի վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում 5 ընդարձակ մամուլի ասուլիս է արել, բազմաթիվ առիթներով պատասխանել է լրատվամիջոցների հարցերին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարադրած բոլոր փաստերը՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան