Կառավարությունը պահուստային ֆոնդից 53 միլիոն դրամ` Ազգային Ժողովին

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում չզեկուցվող ընթացակարգով հաստատեց պահուստային ֆոնդից Ազգային Ժողովի զորանոցի և ԱԺ-ի ջեռուցման հարցը կարգավորելու նպատակով 53 միլիոն դրամ ԱԺ-ին փոխանցելու հարցը:

Կառավարության որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հատկացումը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով է իրականացվելու: Հատկացումը նախատեսված է ՀՀ Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցի և ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար: ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում: Վթարային իրավիճակում է գտնվում նաև ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, որը 2016-2017թթ-ի ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխատակազմի բնականոն գործընթացը:

Հանձնարարվեց. հատկացվող գումարի 31 միլիոն դրամի շրջանակներում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցի դռների, պատուհանների, պատուհանագոգերի, փականների փոփոխում և տեղադրում, զորանոցի երկու հարկերի առանձին կաթսաներով ջեռուցման սարքի տեղադրում, պատերի երեսապատման, ներկման աշխատանքներ, Էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում: 22 մլիոն դրամի շրջանակներում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի ընդհանուր կաթսայատան, մայրուղու գծերի և ջերմային հանգույցների, վարչական շենքի և նոր մասնաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մասնակի նորոգում: