Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի թիկնապահների՝ հայ ցուցարարների վրա հարձակվելու համար ներկայացված մեղադրանքին

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած և հետխուզման մեջ գտնվող 15 թիկնապահների վերաբերյալ ԱՄՆ-ի դատախազության ներկայացրած մեղադրանքը. փոխանցում է ermenihaber-ը:

 


Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ իրենց գնահատմամբ «այդ մեղադրանքը անարդար է և կողմնապահ»:

Պաշտոնական Անկարան համարել է, որ «մեղադրականը հրապարակելիս ԱՄՆ-ի  դատաիրավական մարմինները հարցին քաղաքական մոտեցում են ցուցաբերել, և այս մեղադրանքը ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակների՝ հարցին լարվածություն հաղորդելու ջանքերի արդյունքն է»: 

Հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական կողմի դժգոհության մասին արդեն իրազեկված է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին: