Ինչու՞ «Իմ քայլ»-ում չցանկացան Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ երեկ կայացած փակ նիստում բավականին զգուշավորությամբ են քննարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել-չստեղծելու հարցը:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ այս պահին նպատակահարմար չեն համարում էթիկայի հանձնաժողով ստեղծելը:

Նա նաեւ ասել էր, որ նպատակահարմար են համարում իրավապահ մարմինների եզրակացությանը սպասելը: «Խմբակցությունում եղավ քննարկում և հանգեցինք այն եզրակացությանը, որ այս պահին մեզ համար կարևոր է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը»,- մանրամասնել էր Լիլիթ Մակունցը:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ խմբակցության փակ նիստում կարծքիներ են հնչել, թե եթե Գագիկ Ծառուկյանի գործարար լինել-չլինելու հարցը քննարկող հանձնաժողով ստեղծվի, ապա կարող են կասկածի տակ դրվել նոր իշխանությունների օրոք անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքները:

Եվ հետո, նիստում ներկաներից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է:

Թեմայի շուրջ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանից:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ խմբակցությունn իր որոշումը կայացրել է ԱԺ նախագահի հայտարարության հիման վրա:

Նարեկ Կիրակոսյան