Երևանի քաղաքապետը կստանա այնքան աշխատավարձ, որքան Հայաստանի վարչապետը, մասշտաբները համեմատեք․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ որոշմանը, առաջարկեց համեմեատել նրանց կատարած աշխատանքն ու վարձատրության չափը։

«Ստացվում է, որ Երևանի քաղաքապետը կստանա 1 մլն 200 հազար դրամ, այսինքն ճիշտ այնքան, որքան Հայաստանի վարչապետը․ մասշտաբները համեմատեք, կամ վարչական շրջանների ղեկավարններն ու իրենց տեղակալները կվարձրատրվեն ավելի շատ, քան մարզպետը։ Ի՞նչ է անելու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, որ պետք է ավելի շատ վարձատրվի, քան ԱԱԾ ղեկավարն ու ոստիկանապետը»,-համեմատականներ տարավ Սամսոնյանը՝ նշելով, որ քանի որ Երևան քաղաքը պետական բյուջեից ստանում է դոտացիաներ, ուստի աշխատավարձերի բարձրացման մասին որոշումն ընդունելուց հետո պահանջելու է, որ այդ դոտացիաները վերանայվեն։

«Եթե Երևան քաղաքն այնքան ինքնաբավ է, որ 2 մլրդ դրամով ավելացնելու է բյուջեի բեռն, ուրեմն այդ դոտացիաները չպետք է տրվեն»,-ասաց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։