ՀՀ-ի բնակչությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 7․8 հազարով․ Արման Բաբաջանյանն իշխանությանը կոչ է անում երկիր վերադարձնել արտագաղթած քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային վիճակագրական կոմիտեն այսօր՝ մայիսի 7-ին, հրապարակել է ՀՀ-ի մշտական բնակչության թիվը ապրիլի 1-ի դրությամբ, որը կազմում է 2 մլն 962 հազար մարդ, և որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7․8 հազարով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 3.2 հազարով․ այսօր խորհրդարանում ԱՎԿ ներկայացրած վիճակագրությունը ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Վաղը լրանում է պատմական օրը, որը բոլորիս հուսադրեց, որ երկրում սկիզբ է դրվելու ֆունդամենտալ այնպիսի փոփոխությունների, որոնք հանգեցնելու են արտագաղթի տեմպերի նվազման, հույս ունեինք, որ այն կարող էր դադարել և բացասական սալդոն կարող էր նույնիսկ դրականի փոխվել։ Ավաղ, երկրում նախկինից մնում են խնդիրներ, որոնք մարդկանց այսօր էլ մղում են արտագաղթի»,- ասաց  պատգամավորը՝ նշելով, որ արտագաղթն անիրական պատերազմ է, որը հանգեցնելու է իրական պատերազմի, եթե մենք թուլանանք վերջնականապես։

Ըստ Արման Բաբաջանյանի՝ որպեսզի մենք թույլ չտանք հասնել պատերազմի, իշխանությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ ՀՀ-ից արտագաղթած քաղաքացիներին իրենց տուն վերադարձնելու համար։

«Իշխանության առաջիկա տարիներին կատարած աշխատանքը պետք է չափվի հենց այս ուղությամբ տարված աշխատանքով։ Մենք չենք կարող խոսել այստեղ կյանքի որակական փոփոխությունների մասին, իսկ մարդիկ շարունակեն լքել երկիրը։ Հայաստանը դատարկվել է ռազմավարական վտանգի աստիճան»,- ասաց  պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։