Դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ լծվեցիք դրա արդարացմանը․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
Բոլորը

Մայիսի 7-ին Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի՝ սուպերվարչապետական համակարգի վերաբերյալ նախորդ տարվա մայիսին արած հայտարարությունները։

«Երբ ես ասում եմ, որ մենք պետք է փակենք այդ էջը, դա պետք է փակենք, ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպերվարչապետը էդպիսի բան չի անի, այլ պետք է ստեծենք այնպիսի մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպիսի բան անել»,- Փաշինյանի խոսքերից Ազգային ժողովում մեջբերեց Սամսոնյանը և դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին՝ ասաց․ «Դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ սկսեցիք լծվել սուպերվարչապետության արդարացմանը»։

Սամսոնյանը նաև հավելեց, որ դա անարդար և անազնիվ էր երրիտասարդ խորհրդարանական հանրապետության նկատմամբ։

«Իսկ ուժային կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու ձեր արդարացումները ձախողվեցին»,- նկատեց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։