Սա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է առ այն, որ նա մասնակցել է ձեռնարկության կառավարմանը. Սուրեն Սահակյանը՝ Գագիկ Ծառուկյանի նամակին ի պատասխան

Լուրեր

03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:45
Ռուսական զորքերը Խերսոնում ԱԹՍ-ով հարվածել են միկրոավտոբուսի. վիրավորվել է յոթ մարդ
03.04.2026 | 12:42
Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են․ կազմվել են արձանագրություններ
03.04.2026 | 12:31
Թոռնիկս հոսպիտալում է հիմա, ՌԴ-ից բերել եմ, որ ծառայի. բողոքում եմ, որ վեց ամիս ավելի է ծառայելու. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:22
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմայի» դեմ խաղին քիչ հավանական է
03.04.2026 | 12:14
Բողոքի ակցիա Գլխավոր դատախազության մոտ Հանրային հեռուստաընկերության գործունեության հետ կապված․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 12:10
62 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Կոթում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 12:03
Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
03.04.2026 | 11:52
Անարդարություն ենք տեսնում. եթե ծառայում են նույն դրոշի տակ, պետք է նույն ժամկետով ծառայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:41
Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին
Բոլորը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կարդացի պարոն Ծառուկյանի պատասխանը պարոն Արարատ Միրզոյանի գրությանը։ Դրա հետ կապված մի քանի անձնական, ոչ մասնագիտական դիտարկում․

1. Պարոն Ծառուկյանը իր գրության 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշում է․ «…հանդիպման ժամանակ կայացրել եմ սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշում՝ ստանձնելով հնարավոր մեծ վնասների պատասխանատվությունը…»։ Սա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է առ այն, որ նա, այնուամենայնիվ, մասնակցել է ձեռնարկության կառավարմանը։ Պարոն Ծառուկյանը նշում է, որ այդ որոշումը չի հանգեցրել իր գույքային դրության բարելավմանը։ Բայց ձեռնարկատիրական գործունեությունը միայն շահույթ ստանալու մասին չէ, այնտեղ հնարավոր են նաեւ վնասներ։ Վնաս կրելը չի նշանակում, որ մարդը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում։

2. Պարոն Ծառուկյանի իրավաբաններին խորհուրդ եմ տալիս ընթերցել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 6-րդ կետի դրույթներըը, որտեղ գրված է․ «Սույն օրենքի իմաստով` առեւտրային կազմակերպությունում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների) պաշտոն զբաղեցնելու ներքո հասկացվում է`… 4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերից բացի, որեւէ այլ ձեւով առեւտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը»:

3. Պարոն Ծառուկյանի պատասխանն այն մասին է, որ «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Նախ, մենք թղթերը չենք տեսել, որպեսզի դատողություններ անենք դրանց համապատասխանության մասին, այնինչ բարձրացված աղմուկը գոնե թափանցիկության այդպիսի մակարդակ կարող էր ենթադրել։ Սակայն նույնիսկ եթե թղթերով ամեն ինչ ճիշտ է (ինչը մենք չէինք էլ վիճարկել), ապա խոսքը իրականության մասին է, ոչ թե թղթերի։ Նախկին վարչախմբի կառավարման ժամանակ էլ ԱԺ պատգամավորների կեսը ձեռնարկատիրությամբ էր զբաղվում (ամեն մեկի բիզնեսի անունն էլ որպես մականուն էր օգտագործվում), բայց «թղթերով ամեն ինչ կարգին էր»։

4. Պարոն Ծառուկյանը անթույլատրելի է համարում սեփականատեր, պատգամավոր եւ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանների նույնացնելը։ Այս դեպքում պետք է հանրային պահանջ ձեւավորվի, որպեսզի պարոն Ծառուկյանը ամեն նախադասությունից առաջ նշի, թե իր հատկապես ո՛ր էության անունից է հետեւյալ խոսքն ասում։ Համաձայնեք, որ հակառակ դեպքում խիստ բարդ կլինի տարբերակել այդ ինքնությունները եւ, մյուս կողմից, պարոն Ծառուկյանի կողմից ցանկացած խոսք միակողմանիորեն մեկնաբանելու լայն հնարավորություններ կընձեռնի։

5. Պարոն Ծառուկյանը բառ չի ասում այն մասին, որ նա խոսացել է նաեւ Արմավիրում իր կողմից բամբակի գործարանի հիմնման եւ Արարատում սիլիցիումի գործարան կառուցելու մասին։ Փոխարենը, թե ինչպիսի դերակատարում ունի նա այդ նախաձեռնությունների մեջ, մշտապես պատմվում է նրա սեփականության ներքո գտնվող «Կենտրոն» ՀԸ լուրերի թողարկման մեջ։ Նա հանդիպում է գյուղացիներին, պայմանավորվում, գումար խոստանում, գյուղապետարաններին գումար փոխանցում եւ այլն։ Հույս ունեմ, որ ՀՔԾ կուսումնասիրի այդ տեսանյութերը նույնպես (դրանք չկային իմ դիմումի մեջ)։

6. Այս եւ դիմումի մեջ նշված այլ հարցերի պարզաբանման համար էթիկայի հանձնաժողովի կազմումն ու դրա եզրակացության հիման վրա գործը ՍԴ ուղարկելը համարում եմ անհրաժեշտություն։ Մենք 24 տարի ապրում ենք սահամանադրորեն կարգավորված հարաբերությունների տիրույթում, սակայն ՍԴ կողմից երբեւէ մեկնաբանված չի եղել այսօրվա Սահմանադրության 95-րդ հոդվածի էությունը հանդիսացող կետը։ Մենք անհրաժեշտություն ունենք այն մեկնաբանելու, որպեսզի հասկանանք՝ ինչ օրենքներ է պետք փոխել, որպեսզի բիզնեսն ու պետական կառավարման համակարգը ի վերջո տարանջատվեն։

7. Սրանք իմ անձնական դիտարկումներն են, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումը կհայտնվի ըստ անհրաժեշտության»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՔՈ կուսակցությունը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հնարավորությունը քննարկելու համար: ԱԺ նախագահը դիմելով ԲՀԿ առաջնորդին ասել էր՝ «Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք», Գագիկ Ծառուկյանն էլ այսօր բաց նամակով պատասխանել էր Արարատ Միրզոյանին