Շուկաների արքաները հեշտությամբ չեն զիջի, այդպես կարծելը միամտություն է. տնտեսագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Միամտություն կլինի կարծել, որ «շուկաների արքաները»՝ ներկրողներ, արտադրողներ, հեշտությամբ կզիջեն իրենց արտոնյալ կամ մենաշնորհային դիրքը և գերշահույթները: «Մենաշնորհների դեմ պայքար. ովքե՞ր են շուկայի հետհեղափոխական խաղացողները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Միամտություն կլինի նաև ասել, որ խոշոր ներկրողները չեն կլոնավորել իրենց բիզնեսն այլ ընկերությունների անունների տեսքով և շարունակում են նույն հետագիծը: Բայց շուկաների ազատականացման՝ մրցակցայնության մակարդակի բարձրացման չափանիշը, գերշահույթներն ինստիտուցիոնալիզացնելն է մրցակցության միջոցով, որը, ի վերջո, բերում է այդ շահութաբերության մակարդակի իջեցմանը»,- հավելեց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ ընդհանրապես ցանկացած բիզնեսի նպատակը մենաշնորհ ունենալն է, և պետք է սա որպես չափանիշ ընդունել. «Եթե դուք դիրքավորված եք իշխանության մեջ կամ բարձրաստիճան պաշտոնյա եք և ունեք բիզնես, պարտադիր չէ գործարար լինել: Մենք գիտենք, որ եղել է պաշտոնյա-օլիգարխների մի հսկայական բանակ՝ դա կարող էր ուժային համակարգի գեներալ լինել, դատախազ լինել, քաղծառայող, նախարար և այլն, կարող ենք հազարավոր մարդկանց նշել, թե ինչպես են ձևավորել իրենց կապիտալը»:

Հիմա այս համատեքստում ի՞նչ է փոխվել, ո՞րն է իշխանության կամ համապատասխան կոմպետենտ ատյանների խնդիրը: Ըստ տնտեսագետի՝ խթանել այլ ընկերությունների մուտքը շուկա և փորձել մրցակցայնություն պարտադրել, շատ բարդ է, եթե ոչ՝ անհնար:

«Երկրորդ ճանապարհն ինստիտուցիոնալ լուծումներն են: Պարզապես պետք է օրենքով պրոգրեսիվ հարկել նրանց շահույթը, այնպես անել, որպեսզի այս կամ այն ոլորտը, որը հիմնված է ապրանքների, ասենք՝ շաքարավազի, ցորենի, ալյուրի, վառելիքի և այլնի ներկրումների և վաճառքի վրա, ոչ թե գնալ համահարթեցման, այլ այս Կառավարությունը, կարծեմ, ճիշտ չի վարվում, պետք է գնալ տարբերակված շահութահարկի համակարգի»,- նշեց Ատոմ Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան