Զարուհի Բաթոյանի պաշտոնավարումը՝ թվերով․ ի՞նչ է հասցրել անել նախարարը 100 օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

«Ցավոք, այնպես է ստացվել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում աշխատում է հետևանքների հետ, այսինքն՝ մինչև օրս այն քաղաքացիների հետ ենք գործ ունեցել, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում։ Մենք համոզված ենք, որ բացի աջակցությունն այս խմբերին, մենք պետք է նաև կանխարգելման աշխատանքներում շատ ակտիվ լինենք, այն է՝ ապահովենք քաղաքացիների իրազեկվածությունն իրենց իրավունքներն իրացնելու համար, որպեսզի մարդիկ հեշտությամբ կարողանան օգտվել պետական ծրագրերից»,- ամփոփելով 100-օրյա պաշտոնավարումը՝ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախարարը մի շարք թվային տվյալներ ներկայացրեց, որոնց հնարավոր է եղել հասնել պաշտոնավարման 100 օրվա ընթացքում։

Այսպես, 2019 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է 2891 աջակցող սարք, տրամադրումն իրականացվել է հավաստագրերի միջոցով։ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին կներվի արտոնյալ պայմաններով տրամադրված 1 միլիարդ 300 միլիոն դրամի վարկերը։ Սահմանվել է «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը», ըստ որի՝ ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից կտրամադրվի նաև ֆինանսական աջակցություն՝ մինչև 150 000 դրամի սահմաններում։

Օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ թրաֆիքինգի զոհ երեխաներին պետության կողմից կտրամադրվի միանվագ աջակցություն 250 000 դրամի սահմաններում։ Պետական կենսաթոշակ ստացող 21 000 շահառուների համար նվազագույն կենսաթոշակի չափը հասցվել է նվազագույնը 25 000 դրամի։ Բարձրացվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչի արդյունքում 63 000 շահառուների 2019 թվականի հունվարի 1-ից վճարվում է 25 500 դրամ նպաստ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան