Տնտեսական համաժողովներում ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները կենթարկվեն փորձաքննության և կներկայացվեն էլեկտրոնային հարթակում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները: Ինչպես հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը, վարչապետը գոհունակություն է հայտնել համաժողովի աշխատանքներից ու անդրադարձել դրա շրջանակում ներկայացված ձկնարդյունաբերության ոլորտի զարգացման նոր մոդելին:

«Այս հարթակից լսեցինք մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, խոսքը վերաբերում է ձկնարդյունաբերությանը: Առաջարկված ծրագիրը պետք է կառավարության ուշադրությանն արժանանա, որովհետև երկար ժամանակ օդում կախված է եղել հարցը` մենք պետք է ընտրենք արտեզյան ավազանը, թե ձկնարտադրությունը: Հետևաբար, այն լուծումը, որ այսօր առաջարկվեց, հույս ունեմ, որ իսկապես հաջողվ? ?ծ է: Լուծումը տեղի է ունենալու ագրարային համալսարանի մասնակցությամբ: Մեր պատկերացումը համալսարանների գործունեության հետ կապված այդպիսին է, որովհետև համալսարանը դիպլոմ բաժանող չէ, այլ գործ անող ու լուծումներ առաջարկող: Ուզում եմ քաջալերել համալսարանի նոր ղեկավարությանը, որ նրանք այդ պրոցեսը շարունակեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ սա արդեն նմանատիպ երրորդ համաժողովն է: «Ի՞նչ պետք է արվեն այստեղ ներկայացված նյութերը: Կառավարության դերն այս ողջ պրոցեսում պետք է հստակ լինի: Մեր հաջորդ փիլիսոփայական մակարդակի խնդիրը գործընկերային կորպորատիվ համակարգ ներդնելն է: Մարդ կա, որ ունի փող` չունի գաղափար, մարդ կա` ունի գաղափար, չունի փող: Մեր հին տնտեսական մտածողության խնդիրը հետևյալն է. մարդն աշխատում է գործընկեր չունենալ: Նոր ժամանակի ամենակարևոր խնդիրն է ներդնել այնպիսի մշակույթ, որ գործարարը կարողանա գործարար ին վստահել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունը պետք է հավաքի երեք համաժողովների ընթացքում ներկայացված բոլոր բիզնես առաջարկները և այդ փաթեթները ենթարկի մասնագիտական փորձաքննության` հասկանալու, թե գաղափարը որքանով է ռեալ և իրականանալի:

«Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները պետք է իրենց եզրակացությունը ներկայացնեն: Մենք ունենք պոտենցիալ ներդրումային ծրագրերի էլեկտրոնային հարթակ, որտեղ էլ իրականանալի ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն, որպեսզի պոտենցիալ գորընկերները կարողանան միմյանց գտնել»,- ասել է վարչապետը` շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: